>

Ֆեսբուքյան օգտատեր Грант Егорович-ը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Բլից-վիրտուալ.
Արմեն Աշոտյան




Քոչարյանի զոհերը

— Պարոն Աշոտյան, ի՞նչ մտորումներ ունեք Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ: Ովքե՞ր էին շահագրգռված նրա մահով:





— Թողեք թող դիակը սառի և նոր շահարկումներ արեք: Դա դիակապտություն է: Կուտոյանի մահով շահագրգռված էին գործող իշխանությունները: Ինձ համար դա աներկբա է: Դա նրանց խղճին է: 2654-րդ անգամ հիասթափվեցի Նիկոլից:

— Բայց ձեր իշխանության ժամանակ էլ էին սպանվում բարձրաստիճան պաշտոնյաներ:

— Մեր մոտ կար լրջություն, ամեն ինչ համակարգված էր: Ոչ ոքի մոտ կասկածներ չէին առաջանում, թե ովքեր են ծրագրավորել և իրականացրել սպանությունները: Իսկ հիմա բարձիթողի վիճակ է: Բոլորը բոլորին մեղադրում և կասկածում են: Մի քիչ լրջացեք, իշխանությունն իրավունք չունի իր այդ մենաշնորհն ուրիշներին տալու:


— Ինչո՞ւ չի խոսում Սերժ Սարգսյանը: Վախենո՞ւմ է:

— Նա չի վախենում, նա զգուշանում է: Զագրեբում հիանալի խոսեց, ի՞նչ արեց իշխանությունը, քրեական գործ հարուցեց նրա դեմ: Նորից խոսի, նոր քրեական գործ են հարուցելու: Ինչպես ասում է իմ դժնդակ օրերի ընկեր Շարմազանովը՝ Հայկը Բելին այլևս այդպիսի հնարավորություն չի տա:

— Բայց կուսակցության ղեկավարը ինչպե՞ս կարող է չխոսել և հավակնել մնալ քաղաքականության մեջ:



— Նայեք, Սերժ Սարգսյանը շատ ինքնատիպ գործիչ է: Նրա կարիերայի ամենավերընթաց պահերը համընկնում են չխոսելու հետ: Հենց խոսում է, մի փորձանք գալիս է ոչ միայն իր, այլ նաև մնացածիս գլխին: Նա միշտ ասում է՝ այս իշխանությունները շառ են, դրա համար որոշել է շառից-փորձանքից հեռու մնալ:

— Եվ վերջում, Արմեն Թավադյանի դատին ինչո՞ւ եք մասնակցում:

— Այս իշխանությունը փորձում է սահմանափակել բոլոր ազատ մարդկանց իրավունքները: Ինչպես կարելի է արգելել մարդուն շշով հարվածել: Այդքան դուխով եք՝ ադրբեջանցիներին արգելեք մեզ խփել: Թե՞ նրանք կիրթ են, մենք՝ վայրենի: Ասեմ ավելին, այստեղից էլ գնալու եմ մսավաճառների ակցիային: Իրականում սպանդանոցների բացումն ուղղված է մեր դեմ: Փորձում են մեզ ահաբեկել: Մի խոսքով 2655-րդ անգամ հիասթափված եմ Նիկոլից:

Сообщение Բայց ձեր իշխանության ժամանակ էլ էին սպանվում բարձրաստիճան պաշտոնյաներ․․․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->