>

Քիչ առաջ ԱԺ դահլիճում միջադեպ տեղի ունեցավ «Իմ քայլ»-ի և ԲՀԿ պատգամավորների միջև: ԲՀԿ ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթի ընթացքում, խոսելով քրեական ենթամշակույթից, նշեց, որ պետք է ոչ թե գողականների դեմ պայքարել, այլ երեք տառ պարունակող երևույթների դեմ, ինչը առաջացրել էր Արման Բաբաջանյանի զայրույթը: Պատգամավորը ելույթ ունեցավ եւ նշեց, որ ԲՀԿ-ից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի Գևորգ Պետրոսյանի խայտառակ պահվածքի համար, ինչից հետո լեզվակռիվ սկսվեց Արման Բաբաջանյանի և Գևորգ Պետրոսյանի միջև




Քոչարյանի զոհերը

Այնուհետեւ վեճը շարունակցվեց ԱԺ դահլիճում մի շարք ԲՀԿ-ական և իմքայլական պատգամավորների միջև: Պատգամավորները փորձում էին քաշքշել միմյանց, մասնավորապես, ելույթից հետո, երբ Արման Բաբաջանյանը ուզում էր նստել իր տեղում, ԲՀԿ-ից Արթուր Դալլաքյանը և մի քանի այլ պատգամավորներ, փորձեցին  մոտենալ  Բաբաջայանին և հաշվեհարդար տեսնել,  իսկ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Ջանիբեկ Հայրապետյանն էլ քաշքշում էր իմքայլական Արմեն Փամբուխչյանին: Մի շարք պատգամավորներ՝ ԲՀԿ-ից Արման Աբովյանը, Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, «Իմ քայլ»-ից Վլադիմիր Վարդանյանը փորձում էին սաստել եւ թույլ չտալ ընդհարումներ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ սաստեց օրենսդիրներին, նշելով, որ եթե ուզում են ռազբորկա անել, ապա թող գնան իրենց հայաթի «բեսեդկայում» լռվեն:






Сообщение Գնացեք Ձեր հայաթի բեսեդկայում լռվեք. քաշքշուկ ԱԺ-ում (տեսանյութ) появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.




Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->