>

Քաղցկեղով կարող է հիվանդանալ յուրաքանչյուրը՝ անկախ նրանից, թե ինչպես ես սնվում ու ապրում: Դա անկանխատեսելի հիվանդություն է … Ու երբ բժշկին հարցրեցի, թե ինչի՞ արդյունքում ես ձեռք բերեցի այս հիվանդությունը, ասաց. «բախտդ չի բերել»:

Իմ կարծիքով՝ մեր կյանքում տեղի ունեցող ցանկացած բացասական բան, այդ թվում՝ հիվանդությունները, չարից են։ Հիվադությունները նաև սթրեսների, հոգեկան հարվածների ու վայրիվերումների հետևանք են: Արդեն պարզվել է, որ օնկոլոգիական խնդիրները նաև պսիխոսոմատիկ հիվանդություններ են, անմիջական կապ ունեն մարդու հոգեվիճակի, ապրած սթրեսների հետ:








Քոչարյանի զոհերը

Ուղղակի էլ ավելի մոտենալով, վերադառնալով Տիրոջը, վերանայելով կյանքդ՝ շատ բաների սկսում ես այլ կերպ նայել: Իմ ապաշխարությունից հետո, կարծես, թե վերածնվեցի ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ հոգևոր առումով: Փորձում եմ այլևս այլ կերպ ապրել, միմիայն Աստծո սիրո մեջ ապրել ու անտեսել այն ողջ բացասականը, չարը, որը կարող եմ երբեմն զգալ: Ես ներում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր նախանձ են ու չար, ովքեր նույնիսկ վատ մեկնաբանություններ են գրել: Ներում եմ բոլորին, անգամ մարդկանց, ովքեր, թվում է, թե հարազատ էին, բայց անտարբեր եղան, չվախեցան ու չանհանգստացան իմ մահվան մտքից, ինձ կորցնելու գաղափարից: Անգամ մի ջերմ, սփոփող բառ չգրեցին: Խնդրում եմ Տիրոջից՝ բոլորին առողջություն տա:


Մարդը հարվածներից չպետք է երես դարձնի Աստծուց, չպետք է քննադատի ու քարկոծի Աստծուն, ասելով, թե նա չփրկեց կամ չպաշտպանեց: Չարը նույնպես քնած չէ, նա նույնպես զգոն է ու հարձակումներ է գործում: Մարդը հավատքով պետք է հաղթահարի հիվանդությանը, առանց Աստծո որևէ մահացու հիվանդություն հաղթահարելի չէ: Բժիշկները հրաշագործներ չեն, նրանք կախարդական փայտիկներ չունեն՝ լինի Գերմանիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում, թե մեր համեստ Հայաստանում:



Տեսանյութ

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->