>

Խոյ: Այսօր չեք կարողանա մարդկանց վրա ունենալ այն ազդեցությունը, որը ցանկանում եք։ Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, որոնք ևս չեք կարողանա հաղթահարել։ Այսօր բացասական օր է ձեզ համար։ Նախընտրելի է օրը տանն անցկացնել։

Ցուլ: Այսօր պետք է կարողանաք ներողամիտ ու զիջող լինել։ Հնարավոր է, որ ինչ-որ մեկի հետ լուրջ խնդիր ունենաք, որը հնարավոր կլինի լուծել միայն փոխզիջումների շնորհիվ։ Ձեր կարծիքը շատ կարևոր է, սակայն վեճերից խուսափելու համար փորձեք հարմարվել իրավիճակին։




Քոչարյանի զոհերը

Երկվորյակ: Այսօր որոշ մարդիկ ուշադրություն կդարձնեն ձեզ։ Նրանց ուշադրությանը շատ երկար եք սպասել, այնպես որ, փորձեք ճիշտ օգտագործել ձեր հնարավորությունը։ Եղեք այնպիսին, ինչպիսին կաք, և ամեն բան կստացվի։





Խեցգետին: Այսօր չափազանց ստեղծարար ու յուրօրինակ կլինեք։ Օրվա ընթացքում ամեն խնդրին սեղծարարությամբ կվերաբերվեք և հենց դա կօգնի ձեզ արագ լուծել բոլոր խնդիրները։ Օրը հարմար է նաև լավ ժամանակ անցկացնելու և ընկերներին հանդիպելու համար։

Առյուծ։ Շատ արագ կկարողանաք հաղթահարել բոլոր դժվարություններն ու իրագործել օրվա ծրագրերը։ Սա լավ օր է նոր մտահղացումները ևս իրագործելու համար։ Մի վախեցեք ու համարձակ եղեք, ամեն բան կհաջողվի։

Կույս: Այսօր բոլոր հանգամանքները ձեր օգտին կլինեն։ Այն ամենը, ինչ կպատահի օրվա ընթացքում, հօգուտ ձեզ կլինի։ Հնարավոր է, որ օրվա ընթացքում օգտակար ծանոթություններ ու հանդիպումներ ունենաք։


Կշեռք: Այսօր չափազանց անկանխատեսելի կլինեք։ Օրվա ընթացքում շատ արագ կփոխեք կարծիքն ու տրամադրությունը։ Հնարավոր է, որ մարդկանց համար խորթ ու անհասկանալի լինի ձեր պահվածքը, սակայն դա չպետք է անհանգստացնի ձեզ։ Եղեք այնպիսին, ինչպիսին կաք։

Կարիճ: Այսօր բոլորը ձեզ կդիմեն օգտակար խորհուրդ ստանալու համար։ Օրվա ընթացքում բազմաթիվ մարդկանց կհանդիպեք ու խորհուրդներ կտաք, սակայն սեփական խնդիրներով զբաղվելու ժամանակ չեք ունենա։ Հնարավոր է, որ ձեզ փոքրիկ դադար է հարկավոր։



Աղեղնավոր: Այսօր ուշագրավ ու անմոռանալի օր կլինի։ Օրը տարբեր արկածներով լի կլինի։ Հնարավոր է, որ անեք այն, ինչ երկար ժամանակ ցանկանում էիք, սակայն համարձակություն չունեիք։ Պարզ չէ՝ օրը դրական կլինի, թե բացասական, սակայն մի բան ակնհայտ է՝ այս օրը դեռ երկար չեք մոռանա։

Այծեղջյուր: Սովորաբար դուք ինքներդ եք գլուխ հանում ձեր խնդիրներից, սակայն այսօր օգնության կարիք կունենաք։ Միայնակ ոչինչ անել չեք կարողանա, այնպես որ, ժամանակ մի կորցրեք ու դիմեք ինչ-որ մեկի օգնությանը։ Օրվա վերջում լիցքաթափվելու հնարավորություն կունենաք։

Ջրհոս: Այսօր պետք է հնարավորինս շատ ժամանակ տրամադրեք մանրունքներն ուսումնասիրելուն։ Օրվա ընթացքում մեծ է խաբվելու հավանականությունը, այնպես որ, ուշադիր եղեք ու ամեն բան հաշվարկեք։ Հեռու մնացեք բոլոր կասկածելի մարդկանցից ու խուսափեք նոր ծանոթություններից։

Ձկներ։ Այսօր դժվարությամբ կկարողանաք արտահայտել ձեր մտքերը։ Մարդիկ չեն հասկանա, թե ինչ ի նկատի ունեք և անհարմար դրության մեջ կհայտնվեք։ Փորձեք ավելի պարզ խոսել և խուսափել ակնարկներից։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->