>

Ի՞նչ է տեղի ունեցել, կատարվածն ինքնասպանությո՞ւն է, ինքնասպանության դրդո՞ւմ, թե՞ սպանություն: Ու փոխարեն պետական ապարատը վայրկյան առաջ լծվի այս հարցերի պատասխաններով փարատելու առանց այն էլ ահաբեկված հասարակությանը,

ում զգալի մասի համար Կուտոյանի մահով խարխլվել է իր անվտանգությունը, ընդհակառակը` երիտասարդ նախկին պետական գործչի մահվան բոթը մերկացրեց օդը պարուրած այս անասելի մեծ վրեժխնդրությունը:

Ով ում հասցրեց, մեղադրեց ԱԱԾ նախկին տնօրենի մահվան համար, սեւերը սպիտակներին, սպիտակները` սեւերին: Բանը հասել է նրան, որ նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ չցավակցեց Կուտոյանի անժամանակ մահը սգացող հարազատներին եւ ընտանիքին,

նրա փոխարեն ու անունից հանդես եկավ կառավարության համապատասխան ստորաբաժանումը: Ինչպես Արմեն Աշոտյանն է ասել, Կուտոյանի մահն, իսկապես, կարող էր դառնալ պետականության վերարժևորման, միավորման առիթ։




Քոչարյանի զոհերը

Այն, ինչ տեսանք, բավականին տմարդի վերաբերմունք հենց վարչապետի կողմից։ Եվ անձնական ցավակցականի բացակայությունը դրա մասին է աղաղակում։«Այս վերաբերմունքը տմարդի է։ Սա շատ լուրջ ահազանգ է երկրում տիրող ատելության մթոլորտի,





բարոյականության ճգնաժամի։ Չգիտեմ՝ էլ ինչ պետք է լինի, որպեսզի ղեկավարությունը հասկանա՝ սա ճանապարհ չէ, հասարակությունն այսպես բզիկ-բզիկ անել, լարեր տարբեր ճամբարներ իրար դեմ»,- ասում է Աշոտյանը։

Ստացվում է, որ Դիանա կեղծանունով ֆեյքը, ով վարչապետի հասցեին ինչ-որ բան էր գրել եւ կալանավորվեց, քանի որ ըստ իրավապահների՝ նա պետության անվտանգության դեմ ոտնձգություն է թույլ տվել եւ նրա նմանների գոյությունը լրջագույնս վտանգում է մեր անվտանգությունը: Մինչդեռ պետությանդ ԱԱԾ ղեկավարն է մահանում անհասկանալի եւ

առեղծվածային պայմաններում, դա անվտանգությանդ ուղղված սպառնալիք չէ՞: Նույնիսկ եթե կատարվածն ինքնասպանություն է, չպիտի՞ պարզել, այդ ով, ինչպես եւ ինչու է դրդել 40-ը չբոլորած, համեստ կյանքով ապրող, բայց միեւնույն ժամանակ կարեւոր ինֆորմացիա կրող երիտասարդին:

Ի վերջո, դատելով այս օրերին հավաքագրված ինֆորմացիայից, Կուտոյանն ինքնասպան լինելու ոչ մի պատճառ կարծես թե չուներ, չէր առնչվում որեւէ քրեական գործի, ավելին, ուսումնառության էր մեկնել արտերկիր եւ չգիտես ինչ պատճառով վերադարձել էր հայրենիք, որ կրկին հետ գնար շարունակելու…Այո, սա պետությանն ուղղված սպառնալիք է


եւ հարկավոր է օր առաջ պարզել այդ սպանություն-ինքնասպանության բոլոր հանգամանքները: Առավել եւս, եթե նրան սպանել են, ավելի է մեծանում պետության դեմ ուղղված վտանգի չափը:
Եթե գումարենք նաեւ Կուտոյանի մահվան մասին պաշտոնական վարկածը, ապա ՀՀ քաղաքացիներս, հավատացեք, ահաբեկվելու ծանրակշիռ առիթներ ունենք:

Պարզվում է դեպքի վայրում՝ այսինքն սեփական տանը, հայտնաբերվել է ավելի քան քառասուն փամփուշտ, որոնց մեծ մասը, ըստ պաշտոնական վարկածի, Կուտոյանը կրակել է դեկտեմբերի վերջերին: Տան պատերին էլ գնդակների հետքեր են հայտնաբերվել: Եթե 40 անգամ մի տան մեջ կրակել են, ապա ինչպե՞ս է, որ այդ կրակոցները ոչ մեկի ուշադրությունը չեն գրավել:

Ցանկացածիս շենքում մի բարձր ձայն է լսվում, տեղում փորձում ենք առնվազն պարզել՝ ով է մեզ անհանգստացնողը: Այն էլ հայտնաբերված զենքից, ըստ մասնագետների, կրակոցը մեծ աղմուկով է լինում, ավելին, մասնագետները կարծիք հայտնեցին, որ այդ աղմուկով կրաղոը կարող է մինչեւ անգամ խլանալ: Բայց սա աբսուրդի վերջը չէ, պարզվում է Կուտոյանը խնդրել է կնոջը, որպեսզի նա հավաքի կրակած փամփուշտները,

կինն էլ հավաքել ու շարել է փոքրիկ սեղանին: Ու պատկերացնում եք, կինը, որը երկու շաբաթ առաջ սեփական ձեռքերով հավաքել է կրակված փամփուշտները, սառնասրտորեն ամուսնուն միայնակ է թողել, որպեսզի նա մի քանի օր հանգստանա այդ բնակարանում: Ինչ խոսք, մեծ՝ դիանագրիգորյանական երեւակայություն է պետք այս թատրոնին հավատալու համար:

Անի Սահակյան



The tragedy that interrupted the life of the penultimate head of the NSS, Georgi Kutoyan, has inevitably raised many questions. The questions are far more than the answers.

What happened, is it a suicide, a suicide, or a murder? And instead of the state apparatus taking a moment to respond to these questions, the already terrified society, for the most part whose safety has been undermined by the death of Kutoyan, on the contrary, the botched death of a young former statesman, has exposed this untold great revenge in the air.

Whoever managed to blame him for the death of the former NSS director, blacks for whites, whites for blacks. The point is that even Prime Minister Nikol Pashinyan did not personally support Kutoyan’s relatives and family mourning the untimely death of his relatives, and the appropriate unit of the government acted on his behalf. As Armen Ashotyan said, Kutoyan’s death could have really been a reason for the re-evaluation and unification of the state.

What we have seen is quite a mistrust by the Prime Minister. And the lack of personal condolences shouts about it: “This attitude is sad. This is a very serious signal of the atmosphere of hatred and moral crisis in the country. I don’t know what else needs to happen for the leadership to understand that this is not the way for the society to do so, camping on different camps, ”Ashotyan says.

It turns out that a phony under the pseudonym Diana, who wrote something to the Prime Minister, was arrested because, according to law enforcement, she had infringed upon the security of the state and the existence of such people seriously endangers our security.

While the head of your NSS dies in obscure and mysterious conditions, isn’t that a threat to your security? Even if what happened is a suicide, shouldn’t one find out who, how and why, has led a young man who is 40, to a modest but at the same time important life?

Сообщение Ապշած են բոլորը. հուզված…այն ինչ արեց Կուտոյանի կինը ուղղակի զարմանալի է.պարզվում է նա… появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->