>

Այսօր հայության պարծանք, մեր հրաշք ֆուտբոլիստը, հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր դառնում է 31 տարեկան։ Մեր հրաշքը մարզական կարիերան սկսել է երևանյան «Փյունիկում», 2009 թվականին տեղափոխվել է Ուկրաինա, նախ խաղացել է «Մետալուրգում», ապա «Շախտյորում»։




Քոչարյանի զոհերը

Հիասքանչ որակներով օժտված հայ ֆուտբոլիստը 2013-ին մեծագույն քայլ արեց՝ տեղափոխվելով դորտմունդյան «Բորուսսիա»՝ այն ժամանակվա համար ռեկորդային 27,5 մլն եվրոյով։ 2016-ին Հենրիխը կարիերան շարունակեց «Մանչեսթր Յունայթեդում», իսկ 2018-ին գնաց «Արսենալ»:






2019-ից Մխիթարյանը «Ռոմայի» ֆուտբոլիստ է։ Ամռանն էլ կյանքի կարևոր ընտրությունն արեց՝ ամուսնանալով հայ հայտնի գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ։ Հիմա հրաշք զույգը փոքրիկի է սպասում։ Ամանորին Հենրիխը գեղեցկուհի կնոջ հետ լուսանկարով է շնորհավորել Նոր տարին՝ առաջին անգամ հաստատելով կնոջ հղիության մասին շրջանառվող լուրերը։



Սպասենք Հենրիխի փոքրիկի ծնվելուն և նորանոր հաջողություններ մաղթենք նրան սպորտում։

Сообщение Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->