>

Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

«Բարգավաճ Հայաստան»-ի գողական ռոմանտիկան․․․




Քոչարյանի զոհերը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր ԱԺ-ի նիստում ակամայից ծանր հարված հասցրեց քրեական ենթամշակույթի, կամ ինչպես ընդունված է ասել քրեական աշխարհի հեղինակությանը։
Ազգային ժողովում քննարկվում է «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը։


ԲՀԿ-ի «փլեյմեյքեր» Գևորգ Պետրոսյանն իր ելույթում մասնավորապես ասաց․ «Մենք միշտ մի սկզբունք ենք պահում, որ մարդուն պետք է դատել կատարած արարքի համար։ Ես, իհարկե, մի քիչ դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է կառավարությունն այսօր հռչակել այս պայքարը, որովհետև սա ոչ թե հանցավորության դեմ պայքար է, այլ ինչ-որ անորոշ երևույթների»,- նշեց Պետրոսյանը։





Ապա, դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, հարցրեց․ «Պարոն նախարար, ի՞նչ է նշանակում գողական աշխարհ, ո՞վ կարա դրա սահմանն ընդգծի, բայց լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ։ Մի հուշում կամ խորհուրդ ասեմ՝ գողական բառի հետ էլի 3 տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլինի դրա դեմ պայքարեք»։

Եթե պարոն Պետրոսյանը տեղյակ չէ թե ինչ է իրենից ներկայացնում գողական աշխարհը, ապա հարկ եմ համարում իրազեկման կարգով մի քանի կարևոր «դրույթներ» ներկայացնել այդ աշխարհից և այսպես կոչված օրենքով գողերի ապրելակերպից։


Եվ այսպես, գողակական աշխարհի «կանոնադրության» համաձայն, օրենքով գողերը և գողական «ստատուս» կրող անձինք մերժում են ցանկացած օրենք, չեն ստորագրում որևիցե փաստաթուղթ, չեն ընդունում քաղաքական և պետական ինստիտուտը։

Ավելին, պետական և քաղաքական գործիչներին և իրավապահներին նրանք դասում են միևնույն հարության վրա և կոչում են Պետրոսյանի կողմից նշված 3 տառից բաղկացած բորոլիս հայտնի որակավորումով։

Հիմա, ամեն օր, ամեն ժամ պետական ապարատը մերժելը, յուրաքանչյուր օրենք խախտելը, արարա՞ք է, թե ոչ։ Հարցս ուղղում եմ պարոն Պետրոսյանին։



Ի՞նչ է ստացվում, մեր երկրում ի դեմս ԲՀԿ-ի, գողականների կողմից 3 տառից բաղկացած բառով որակավորում ունեցող անձինք «դոշ են տալիս» գողերի համար։ Եթե Դեդ Հասանը կենդանի լիներ և տեսներ թե ովքեր են փորձում պաշտպաննել իրենց, երևի թե սրտի կաթված ստանար։

Պատկերն իսկապես աբսուրդային է։ Աբսուրդային է նաև, որ մեր որոշ պատգամավորներ հստակ չտիրապետելով քրեական ենթամշակույթի առաձնահատկություններին, փորձում են ներկայանալ այդ աշխարհի մարդկանց պաշտպաններ։

Պարոն Պետրոսյան, եթե չգիտեք ինչ է իրենից ներկայացնում գողական աշխարհը, ապա ինչո՞ւ եք առհասարակ խոսում դրա մասին։
Իրավիճակն ակամայից հիշեցնում է հայտնի «Հաջողության ջենթլմեններ» ֆիմի հայտնի այն դրվագը, երբ ֆիլմի հերոս «Դոցենտի» նմանակը հեգնանքով իր ռոմանտիկ տեսլական է ներկայացնում քրեական ենթամշակույթի մասին։

Իրականում ԲՀԿ-ն հերթական պատեհ առիթն է օգտագործում երկրում լարվածություն և անկայություն առաջացնելու համար։ Պետության և ՀՀ իշխանությունների դեմ մղվող հիբրիդային պատերազմը թևակոխում է, նոր և ավելի վտանգավոր փուլ։

Տեսանյութը ստորև

Сообщение ԲՀԿ-ի «փլեյմեյքեր» Գևորգ Պետրոսյանն իր ելույթում մասնավորապես ասաց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->