>

Հրապարակը «բացելու» են ու աշխարհով մեկ խայտառակ լինենք. Արա Ղազարյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հաղորդավար, պրոդյուսեր Արա Ղազարյանը։




Քոչարյանի զոհերը

«Խորհրդային երկրի ամենահայտնի ու ճանաչված հնէագետներները, հնէաբաններն ու մասնագետներն ովքեր ժամանակին Կարմիր բլուրն ու Էրեբունին պեղեցին, Արգիշտիի սեպագիր արձանագրությունները գտան ու վերծանեցին, փաստորեն այդքան ուղեղ չունեին, որ հրապարակի տակ մնացած պարսիկների տների նկուղների մասին խոսեին, գրեին ու հոգ տանեին՞՞՞…





Հրապարակը «բացելու» են ու աշխարհով մեկ խայտառակ լինենք… Պարսկական շինություններ են լույս աշխարհ գալու…

Երևանի այդ հատվածում մուսուլմաններ են ապրել… Փողոցների անուններն էլ են պարսկական կամ թուրքական եղել՝ Թափաբաշ, Մուսաֆա Սուփխի և այլն…


Ինչ որ մեկի հիվանդ երևակայության արդյունքում ոչ ոք իրավուք չունի կպնել Հայաստանի ամենակատարյալ ճարտարապետական համալիրին…

Ասեմ ավելին, պետք ա հանել Վանոյի քաղաքապետ եղած ժամանակ այնտեղ տնգած և հրապարակի հետ ոչ մի աղերս չունեցող սև ջահանման լուսատու սյուները… Թամանյանական հրապարակը լուսավորվել ա վերևից՝ շենքերի տանիքներից ահռելի լուսատուների միջոցով…



Վերջում ավելացնեմ, որ դեմոկրատական երկրներում (իսկ շատերդ պնդում եք, որ Հայաստանը հիմա այդպիսի երկիր ա) նման հարցերը որոշվում ա հանրաքվեյով…

Գլենդելի կիսախալխուլ ու տհաճ կենտրոնում «Ամերիկանա» հրաշալի համալիրը կառուցելուց առաջ իշխանությունները հանրաքվե անցկացին ու միայն բնակիչների «դաբռոկից» հետո այն կառուցվեց:

ՀԳ – Գլենդելից ՀՀ կառավարությունում գրագետ մարդ կա, հարցրեք կասի…»։

Сообщение ՀՀ կառավարությունում գրագետ մարդ կա, հարցրեք կասի…Արա Ղազարյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->