>

Քաղաքացիները կկարողանան կենսաթոշակ ստանալ ոչ թե ԵԱՏՄ մեկ երկրից, այլ բոլոր այն երկրներից, որտեղ երբևիցե աշխատել են։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միության երկրները կանցնեն կենսաթոշակների վճարման նոր ձևի։




Քոչարյանի զոհերը

ԵԱՏՄ երկրների առաջնորդները դեկտեմբերի 20-ին կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիր են կնքել։ Ըստ այդ համաձայնագրի՝ Միության երկրների քաղաքացիները թոշակի անցնելիս կենսաթոշակներ են ստանալու բոլոր այն ԵԱՏՄ երկրներից, որտեղ երբևէ աշխատել են։ Օրինակ` եթե դուք աշխատել եք Երևանում, Բիշքեկում ու Ռոստովում, իսկ թոշակի ենք անցել Մոգիլյովում, ապա ձեր թոշակը վճարելու են Բելառուսի սոցիալական





պաշտպանության հիմնադրամից։ Հայկական, ռուսական ու ղրղրզական կենսաթոշակային գերատեսչությունները Բելառուսին են փոխանցելու ձեր այն «մասերը», որոնց արժանացել եք իրենց երկրներում աշխատելիս։ Ճիշտ է՝ մեկ էական վերապահում կա։
ԵԱՏՄ բոլոր երկրները դեռ շարունակում են հաշվի առնել խորհրդային տարիների փորձը։ Դա արվում է 1992 թվականի ԱՊՀ համաձայնագրով։ Սակայն 1992-ից շատ տարիներ են անցել, ամեն մեկը իր պետության համար է աշխատել։

Տեսնելով դա՝ ԱՊՀ երկրները դադարեցրել են հաշվի առնել անդամ երկրներում ձեռք բերած ստաժը։ Օրինակ՝ Ռուսաստանը շարունակում է հաշվի առնել խորհրդային ստաժը, սակայն ԱՊՀ երկրներում այն 2002 թվականից հաշվի չի առնվում։ Իսկ դա բարդացնում է ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներից մեկը՝ աշխատուժի ազատ տեղաշարժը։ Մարդու համար շատ ավելի հեշտ կլինի մի հանրապետությունից մեկը տեղափոխվել, եթե նա պահպանի իր ստաժը։

Այդ համաձայնագիրը կօգնի Հայաստանից մեկնած աշխատանքային միգրանտներին։ Երբ նրանք կենսաթոշակային տարիքի հասնեն, ապա կենսաթոշակ կստանան այն բոլոր տարիների համար, որ աշխատել են Ռուսաստանում։

Ինչպես նաև եթե մարդը աշխատում է Հայաստանում, իսկ հետո Ռուսաստան է գնում (օրինակ՝ երեխաների մոտ), այնտեղ կենսաթոշակի իրավունք կստանա։ Հայաստանում վճարելու են թոշակի «հայկական մասը»։ Ե՛վ առաջին, և՛ երկրորդ դեպքում հաշվարկը սկսում է միայն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո։


Անցած ստաժի վրա դա չի անդրադառնում։ Օրինակ՝ Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամի տվյալների համաձայն՝ 2014 թվականին Հայաստանից Ռուսաստան է մեկնել մոտ 13,6 հազար թոշակառու, իսկ 2015 թվականին՝ 14,8 հազար։ Նրանք ռուսական կենսաթոշակ են ստանում, ու հաշվի է առնում մինչև 1992 թվականի խորհրդային փորձն ու հայկական ստաժը՝ մինչև 2002 թվականը, բայց ոչ դրանից հետո։ Մեկ կարևոր «բայց» էլ կա։

Հայտնի է, որ Ռուսաստանում աշխատող ոչ բոլոր ՀՀ քաղաքացիներն են օրինական պայմանագրով աշխատում։ 2017 թվականի հունվարի մեկի (դա Sputnik Արմենիայի ունեցած վերջին տեղեկություններն են ) տվյալների համաձայն՝ Ռուսաստանի կենսաթոշակային

համակարգում գրանցված է մոտ 93 հազար ՀՀ քաղաքացի։ Քանիսն են առանց պայմանագրի աշխատում, ոչ ոք չի կարող ասել։ Վերջին տվյալներով՝ 2015 թվականի դրությամբ Ռուսաստանում 503 հազար ՀՀ քաղաքացի է ապրում։



Նշենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցող ՀՀ քաղաքացիները (1974 թվականին և դրանից հետո ծնվածները) կկարողանան օգտվել կուտակումների համակարգից և՛ Հայաստանում, և՛ ցանկացած այլ երկրում։

Read more: https://armeniasputnik.am/society/20200120/21761640/HH-qaxaqacinery-nor-dzevov-toshak-kstanan-EATM-n-ancnum-e-kensatoshaki-vcharman-nor-hamakargi.html

Citizens will be able to get pensions not from one EEU country, but from all countries where they have ever worked.

 RA Deputy Minister of Labor and Social Affairs Smbat Saiyan told Sputnik Armenia correspondent that the countries of the Eurasian Economic Union will move to a new form of payment of pensions.

EAEU leaders signed a pension insurance agreement on December 20. Under the agreement, citizens of Union countries will receive pensions from all EAEU countries where they have ever worked. For example, if you worked in Yerevan, Bishkek and Rostov and retired in Mogilev, your pension will be paid by the Social Security Fund of Belarus. Armenian, Russian and Kyrgyz pension agencies will transfer to Belarus the “parts” you were given while working in their home countries. True, there is one essential reservation.
 All EEU countries continue to take into account the Soviet experience.

Сообщение Հրավիրում եք բոլոր նրանց ուշադրությունը, ովքեր թոշակ են ստանում. ՇՏԱՊ ու կարևոր փոփոխություն появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->