>

Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Առհասարակ ցավակցությունների թեման ծալեք ու դրեք մի կողմ։

Տեղից, այս քանի օրը, ով շուտ վեր թռավ, մեղադրեց Նիկոլին, թե ինչու չի ցավակցել Կուտոյանի հարազատներին։




Քոչարյանի զոհերը

Հասկացանք։


Պաշտոնական չի արել, բայց Նիկոլը ձեզնից պակաս հաստատ չի ցավացել պատահածով։





Իզուր ձեզ մեյդան մի գցեք, ու ցավալի առիթը մի օգտագործեք ձեր ինքնահաստատվելուն, միեւնույն է, ինչ կաք, կաք։

Հիմա։

Մարտի մեկից հետո, երբ անմեղ մարդիկ սպանվեցին, ռոբը, եւ թե սերժը, ո՞ր մեկը ցավակցական խոսք ասաց ժողովրդին, անմեղ սպանվածների հարազատներին։ Ոչ ոք։


Մինչեւ այսօր, անգամ ոչ ոք չի զղջացել կատարվածի համար։

Մինչեւ հիմա ռոբը ծաղրում, ու իր աջակիցախառը հեգնում, վիրավորում են մարտի մեկին բալա կորցրած ծնողներին։

Եվ չգիտես ինչու, ոչ ոք այս թեմաներին մոտ չի գնում, որովհետեւ իրենց չակերտավոր հերոսները, թողնես կշարունակեն մարդ խորովել ու իր աջակիցները կսպառնան հանրությանը, թե մի քիչ էլ համբերեք, ու կտեսնեք, թե դուք որտեղ կհայտնվեք։

Ու հիմա ուզում եմ հասկանալ, սպառնացող այդ հայտարարության հեղինակները, որտեղի՞ց են լեզու առնում ու մնում անպատիժ։ Եվ այդ դուք-ի տակ, ու՞մ նկատի ունեն։



Հիմա, ռոբն ու սերժը, ուզում եմ հասկանալ, այդ երկու սուբյեկտները ո՞վ էին, թե մարդ չէի՞ն։ Խիղճ ունեի՞ն, թե` հը։ Ձեզ եմ հարցնում հերոսակախմբեր։

Հա, մենք գիտենք, թե ինչացու էին, դուք ձեր հալը լացեք, որովհետեւ արյունռուշտի համար մեկ է` ընկեր է, թե ազգական, հանգիստ կարող է սպանել ու կուլ տալ, որ հետքերը չերեւա։

Իսկ երբ մի բան ես ասում, ոհմակը հարձակվում է, թե դուք ի՞նչ մարդ եք, ձեր մեջ այդքան շատ ատելություն որտեղի՞ց։

Չէ, իրենց մասին խոսք չկա, որովհետեւ իրենք սովոր են մարդ վերացնելուն, հետո իրենց սովոր ձեռքով` մեթոդներով արդարանալուն։

Ատելության մասին էլ առհասարակ խոսելու իրավունք չունենք ստահակները, որովհետեւ ատելության սերմերը իրենք քսան տարի է ցանել են։

Сообщение Մարտի 1-ից հետո, երբ անմեղ մարդիկ սպանվեցին, ռոբը, եւ թե սերժը, ո՞ր մեկը ցավակցական խոսք ասաց ժողովրդին. Արթուր Հայրապետյանի դիպուկ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->