>

Ֆեսբուքյան օգտատեր Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Միշիկի փայն Արթուր Վանեցյանին. ԱԱԾ գեներալի կիսագողական տեսլականը…




Քոչարյանի զոհերը

Արթուր Վանեցյանը պետության հետ սպառնալիքի ու շանտաժի լեզվով խոսելուց, դավադրությունների մեջ ներքաշվելուց բացի շարունակում է անխնա ոչնչացնել ԱԱԾ տնօրենի այսպես կոչված ինստիտուտը:





Թվիթերյան իր նոր միկրոբլոգում Վանեցյանն ակտիվ ռեժիմով իր քաղաքական տեսլականն է արտահայտում մեր երկրում առկա խնդիրների, մեր երկրի ապագայի վերաբերյալ:

Հիշեցման կարգով ուզում եմ նշել, որ ԱԱԾ աշխատակիցը նախկին կամ ներկա չի լինում: Արթուր Վանեցյանը շարունակում է մնալ ԱԱԾ-ի գեներալ, ինչը ենթադրում է ապաքաղաքական մի ֆիգուր, որի գլխավոր խնդիրը պետք է լինի սպա կոչվածի համբավը գոնե չոտնահարելով լուռ ծառայել հայրենիքին:

Իսկ ինչ է անում Արթուր Վանեցյանը: Նախօրին կանգ առնելու և սթափվելու մասին պաթոսական գրառումից հետո, այսօր արդեն խոսել է հայ ժողովրդի արժանապատիվ և բարեկեցիկ ապրելու մասին, մասնավորապես ասելով. «Հայաստանը ոչ միայն բոլորիս, այլև մեզանից առաջ ապրած ու մեզանից հետո ծնվելիք սերունդների ինքնությունն ու արժանապատվությունն է:


Մեր ժողովուրդն ապրելու է բարեկեցիկ, պատվով ու մեծ երազանքով: Իմ բաժին առաքելության հետևից գնալու եմ: Հաջողության չհասնելու տարբերակ չկա»։
Այն, որ Հայաստանը յուրաքանչյուրի ինքնությունն ու արժանապատվությունն է գիտակցում է յուրաքանչյուր գիտակից հայ և Արթուր Վանեցյանը չէ, որ այդ մասին պետք է շեշտադրում անի: Իսկ ո՞րն է Վանեցյանի բաժին առաքելությունը, որի հետևից գնալու մասին հայտարարում է նա:

Նախ նկատենք, որ «բաժին առաքելությունը» բոլորովին նոր տերմին է մերօրյա քաղաքական դաշտում, որը պարզաբանելն ավելի քան հեշտ է: Դժվար չէ կռահել, որ բաժին առաքելություն ասելով Վանեցյանը նկատի ունի իր փայ հասանելիքը: Փայ կիսագողական տերմինը ենթադրվում է, որ խմբագրվել է Վանեցյանի ստատուսչու կողմից, ում ոճը շատ նման է մեկ այլ պաթոսախոս հռետորի, Հայաստանի «գլխավոր փեսա» Միքայել Մինասյանի` Միշիկի ստատուսչու ոճին:



Մի քանի դրվագ Միքայել Մինասյանի երեկվա հայտնի գրառումից. «Սրանք մարդ չեն, որովհետև ի վիճակի չեն մարդկային պարզ կարեկցանքի։ Սրանք մարդ չեն, որովհետև չեն խնայում ոչ ընդդիմադիրների, ոչ սեփական ընտանիքները։ Սրանք մարդ չեն. մի փորձեք նրանց հետ աշխատել։ Նրանք Ձեզ կաշխատեցնեն, Ձեր արածը իրենց կվերագրեն, իսկ վերջում շնորհակալության փոխարեն կհեղինակազրկեն ու քրեական գործ կհարուցեն»։

Ինչ է ստացվում, Միքայել Մինասյանը «իր փայ» արձանագրում է «հրեշավոր իշխանության» գործելաոճի, նրա կողմից «օգտագործված և հեղինակազրկված» մարդկանց մասին, իսկ օգտագործված և հեղինակազրկված մարդը սթափվելու և կանգ առնելու հորդորից հետո իր մտքերն է հայտնում արժանապատիվ Հայաստան ունենալու մասին, շեշտելով նաև «իր փայ» առաքելության մասին:

Կա՞ արդյոք ընդհանրություն այս երկու վառված «ֆիգուրների» մարտավարություններում: Այս դեպքում կարծում եմ մեկնաբանությունն ավելորդ է: Ժողովրդի կողմից ընտրված իշխանությունից ձերբազատվելու մասին խոսող Միշիկը, փորձում է օգտագործել քաղաքական դաշտի «աբիժնիկների» ողջ ներկապնակը, բնականաբար նրանց խոստանալով փայ:

Ի պատիվ մեր ժողովրդի կարող ենք փաստել սակայն, որ «աբիժնիկները», «դավադիրները», կիսագողական գերալներն ու գծերից ընկած փեսաները մեր երկրում այլևս տեղ չունեն:

Сообщение Միշիկի փայն Արթուր Վանեցյանին. ԱԱԾ գեներալի կիսագողական տեսլականը… появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->