>

Առաջարկվող բսկվիտսյին խմորի տարբերակը, թերևս, լավագույններից է բիսկվիտային խմորների տարբերակների մեջ: Այն փորձելուց հետո անկասկած գոհ կլինեք արդյունքից: Ստացված բիսկվիտը կարող է հրաշալի հիմք լինել ցանկացած տեսակի տորթ ստանալու համար:

Հարկ է բաղադրիչները միավորել՝ հետևելով միավորման հերթականությանը և սկզբունքներին:




Քոչարյանի զոհերը





Վեց հավկիթի սպիտակուցն ու դեղնուցն առանձնացնել: Ցանկալի է, որ հավկիթները լինեն սենյակային ջերմաստիճանի: Շաքարավազի զուգակցությամբ փրփրացնել, սպիտակեցնել սպիտակուցները:

Առանձին տարրայի մեջ տաքացնել կաթն, ու դրա մեջ հալեցնել կարագը, սակայն կաթը եռման ջերմաստիճանի չհասցնել. 50 աստիճանը բավարար է: Կաթի ու կարագի գոլ լուծույթը լցնել մաղված ալյուրի վրա, շաղախել:


Խառնելով գոլ կաթնաալրային զանգվածը՝ հատ-հատ ավելացնել դեղնուցները՝ չդադարեցնելով խառնելը: Լցնել նաև վանիլային օշարակ:

Երկու խառնուրդները իրար խառնել, զգուշությամբ խառնել:



Ստացված մասսան տեղավորել հատուկ տարրայի մեջ: Տարան փայլաթիթեղով պատել, դնել սկուտեղի վրա: Եռման ջուրը լցնել սկուտեղի մեջ այնպես, որ մի քիչ ծածկի փայլաթիթեղով պատված խմորի տարրան:

Վերջում հեռացնել նախապես փաթաթած ստվարաթուղթը: Արդյունքը հրաշալիորեն կարդարացնի ձեր սպասելիքները:

Сообщение Փքուն բիսկվիտ պատրաստելու հրաշալի տարբերակ. այն փորձելուց հետո այլևս ուրիշ տարբերակ փորձելու կարիք չի լինի появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->