>

Տեղեկացրել էինք, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժնի դիմաց օրերս կարելի է ականատես լինել այն տեսարանին, որ մոտ երկու տասնյակ քաղաքացիական հագուստով ոստիկան ձեռնաշղթաներով ոստիկանական բաժանմունք էին բերման ենթարկել մի կնոջ՝ շորթում կատարելու կասկածանքով։

Այդպես «Հրապարակ»-ին հայտնել էին ոստիկանությունից։ Այսօր այդ  կինը՝ Լիլիթ Դավթյանը, այցելել էր «Հրապարակ»։ Պատմեց, որ շորթում, շանտաժ չի եղել, եղել են գույքային՝ մոտ 932 դոլարի պարտքուպահանջներ ոմն Տիգրան Հովակիմյանի հետ։ Պարտք եղել են իրեն, և դա վկայել է նաև այն անձը՝ Տիգրան Հովակիմյանը, ում զանգով կինը հայտնվել էր ոստիկանությունում։

-Ինչո՞ւ էին ոստիկանները որոշել, որ Դուք շորթում եք կատարել։

-Նման բողոք էր գնացել, որ եղել է շորթում։




Քոչարյանի զոհերը

-Ումի՞ց՝ այն անձի՞ց, ով Ձեզ պարտք էր։

-Միգուցե, տեղյակ չեմ։


-Իրենք օպերատիվ տվյալներ էին ստացել, որ ոմն Լիլիթ կասկածվում է շորթում կատարելու մեջ։





-Այո։ Քանի որ ես SMS եմ ուղարկել Տիգրանին, որ գումարն ինձ պետք է, ու բեր անպայման, ինքը դա համարել է շորթում, որպես շանտաժ ու մոտեցել է ոստիկանոթյուն։ Ինձ մոտավորապես մի 2-3 ժամ հետո ազատ են արձակել, իմ մեքենան ինձ մոտ է, պլոմբները հանած է, գործը դեռ չի փակվել, ընթացքի մեջ է։

-Տիգրանը հրավիրվե՞ց ոստիկանություն:

-Անպայման։ Առերեսում է կատարվել և ասվել է այն, ինչ հիմա ասում եմ ես Ձեզ։ Ես շորթում չեմ արել։

-Ինքը խոստովանե՞ց, որ թյուրիմացության մեջ է գցել ոստիկանությանը։

-Խոստովանել է, թյուրիմացություն է, նշել է, որ շորթում չէ։ Ամեն ինչ կա։ Մանրամասները բառացի չեմ կարող ասել։

-Դուք ի՞նչ կարգավիճակով եք անցնում այդ գործով։

-Չեմ կարող ասել, մինչև վերջնական թղթերը չտան։


-Բայց գո՞րծ է հարուցված, թե՞ նյութեր են նախապատրաստվում։

-Չեմ կարող կոնկրետ ասել, մնացած հարցերը կարող եք ճշտել ոստիկանությունից։

-Ձեզ համար զարմանալի չէ՞ր, որ Ձեզ, իբրև ամենածանր հանցագործի, «կանդալած» բերման էին ենթարկել։

-Շատ զարմանալի էր, բայց ինչ եղել, արդեն եղել է։ Միայն զարմանալի չէր․ և՛ զարմանալի էր, և՛ վախենալու, և՛ շատ վախենալու։ Վախեցել եմ կոնկրետ էդ պահից, ոչ թե վախեցել եմ հետագա ընթացքից, քանի որ ի սկզբանե իմացել եմ, որ ես մաքուր եմ, որ ես ոչինչ չեմ արել, «շորթում» և «շանտաժ»` էդ բառերը չեն կարող ընդհանրապես օգտագործվել էս թեմայի մեջ։ Ուղղակի վախեցա, երբ մոտ 20 ոստիկան՝ քաղաքացիական համազգեստով, հարձակվեցին իմ մեքենայի վրա` Զեյթունի «սիթիի» մոտից։

-Ի՞նչ ասացին ոստիկանները։

-Սկզբում ոչ մի բան չասացին, մոտեցել ենք էնտեղ, նոր իմացել ենք ինչն ինչոց է։



-Եկան միանգամից ձեռնաշղթաները գցեցի՞ն։

-Եկան ձեռնաշղթաները գցեցին, մեքենան իրենք վարեցին, ինձ իմ մեքենայով տարել են ոստիկանություն։ Ես ասացի՝ մի հատ ասեք` ինչի ՞ համար, ասացին՝ կգնանք այնտեղ, կիմանաս։ Չնայած որ ոստիկանությունում շատ մեծ հարգանքով են վերաբերվել, բայց ամեն դեպքում էդ մոտենալը, էդ տանելը․․․

-Ձեր բարի անունն արատավորելու համար չե՞ք պատրաստվում դատի տալ ոստիկանությանը։

-Գործի ավարտից հետո այդ հարցով կզբաղվեմ։

-Ձեր գումարը վերադարձվե՞ց։

-Այդ հարցն արդեն երկրորդական է, եթե պարտքուպահանջ ունենք, մենք իրար հետ կկարգավորենք։

-Մինչ մենք խոսում էինք,  Ձեր համարին էր զանգահարում Տիգրան Հովակիմյանը, և հասկացանք, որ խնդրում էր, որ չխոսե՞ք։

-Չէ, չէր խնդրում, որ չխոսեմ, ուղղակի հարցնում էր, թե ինչ պետք է ասեմ։ Ձեր մոտից էիք խոսում, ինչպես տեսաք՝ ասացի՝ ոնց կա, այնպես էլ պատմելու եմ։

ՀԳ. Մենք խոսեցինք նաև Տիգրան Հովակիմյանի հետ, ով հայտնեց, թե սկզբում տպավորություն է ունեցել, որ շորթում է տեղի ունեցել, բայց հետո խոսել են, հասկացել։ Նա ասաց․ «Գույքային վեճ էր, ես համաձայն չեմ, ինքը պնդում էր, որ ես իրեն պարտք եմ»։

Հարցադրմանը, որ, փաստորեն, իր պատճառով մարդուն 20 ոստիկանով ու ձեռաշղթաներով տարել են ոստիկանություն, նա չարձագանքեց, հարցը լսեց և լռեց։

Խոսեցինք նաև Ոստիկանության հետ, որտեղից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն ընթանում է Քննչական կոմիտեում։ ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանն էլ հայտնեց, որ գործն արդեն  ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում է։ Ըստ ՔԿ խոսնակի՝ Լիլիթ Դավթյանն ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ: Իսկ նրա խափանման միջոցը ստորագրությունն է։

Մեր տեղեկություններով՝ առերես հարցաքննության ժամանակ Տիգրան Հովակիմյանն, իրոք, ասել է, որ Լիլիթը շանտաժ և շորթում չի արել։

Сообщение ՈՉ ՄԻԱՅՆ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԷՐ, ԱՅԼԵՒ ՎԱԽԵՆԱԼՈՒ․ ՏՈՒԺՈՂԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԻՐ ԽՈՍՔԵՐԻ появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->