>

Ժամանակին մի շարք հրաշալի ստեղծագործությունների հեղինակ Էռնեստ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կարող է գրել աշխարհի ամենակարճ պատմվածքը, որը կհուզի յուրաքանչյուրին:

Նա գրեց հետևյալը. «Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չկրած» և հաղթեց գրազը: Այդ ժամանակից սկսած շատերն են փորձել գերազանցել Հեմինգուեյին:




Քոչարյանի զոհերը





Ինքներդ դատեք, թե որքանով է դա նրանց հաջողվել: Այս պատմվածքներից յուրաքանչյուրը կազմված է ընդամենը 6 բառից, սակայն այս պատմվածքներից յուրաքանչյուրի տակ թաքնված իմաստ կա, որը հասկանալու համար որոշ դեպքերում հարկ է լինում մի քանի անգամ վերընթերցել պատմվածքը:

Անծանոթներ, ընկերներ, լավագույն ընկերներ, սիրեկաններ, անծանոթներ:  ///«Սխալ եք զանգել», — պատասխանեց ծանոթ ձայնը:


Իմ արտացոլանքը հենց նոր աչքով արեց:  ///Մեր ոսկե հարսանիքը. սեղան 1 հոգու համար:

Գրություն մեքենայի կոտրված ապակու վրա. «Նորապսակներ»:   ///Ինձ մեծ երևակայեցի, մեծացա, կորցրի երևակայությունս:



Ես նետվեցի, իսկ հետո միտքս փոխեցի:   ///Կներես, զինվո՛ր, կոշիկները զույգով են վաճառվում:

Նա շշով կերակրեց իր կնոջը սպանողին:   ///Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չկրած:

Աղբյուր՝ Blognews.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->