>

Գրող-հրապարակախոս Սոնա Արշունեցին ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԳԻՏԵՄ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԽԱՂԱՂՎԻ, ՄԻՆՉև 3 ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՉՍՏԱՆԱՆ ԻՐԵՆՑ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԻԺԸ




Քոչարյանի զոհերը

մեզ հասցրած չարքաշ կյանքի, մթի, ցրտի, սովի, հազար ու մի զրկանքների, մեր երեխաների չտեսած մանկության, նրանց բերանից խլած հացի, մեզ օտար ափեր քշելու, երկիրը թալանելու, հայաթափ անելու, գողերով ու մարդասպաններով, մաֆիոզներով լցնելու համար․․․


ի՜նչ դատաստան, ի՜նչ պատիժ էլ տանք, լինի Նյուրինբերգյան դատավարություն, թե Չաուշևսկու դատին արժանացնենք, կամ ցմահ բանտարկության, միևնույնն է մենք չենք հանգստանա, մեր վրեժը լուծված չի լինի մեր կյանքից խլած, մեր չապրած շուրջ 30 տարիների համար․․․





Շատ երկար եմ մտածել այդ ուղղությամբ և հանգել եմ այն եզրակացության, որ այդ 3 նախագահները, մեր ազգի 3 մեծագույն տականքները,թշնամիները, որ մեզ այդ օրը գցեցին, հանուն իրենց թալանի պետք է խստագույնս պատժվեն․․․

ես առաջարկում եմ 3 նախագահների պատժի իմ տարբերակը․ որը շա՜տ երկար եմ մտածել․կոլակաթափ անել, դատարկել նրանց գրպանները մինչև վերջին ցենտը, բոմժ դարձնել, առգրավել նրանց շարժական և անշարժ գույքը․․


վարչապետի հրահանգով ԱԱԾ-ը հետաքննություն անցկացվի և հայտնաբերվի, թե որտե՞ղ, որ երկրի բանկերում են թաքցված թալանված միլիոնները․ սառեցվեն, հետ բերվեն բյուջե, որ դառնան դառն աղքատ ու արտաքսվեն երկրից որպես անցանկալի անձ․․․

այդժամ սեփական մաշկի վրա կզգան աղքատության դառը համը, թե 30 տարի ինչ են արել սեփական ժողովրդի, երկրի հետ,,,

Ես սրանից դաժան պատիժ չեմ տեսնում,,, դրանք այնպես չէ, որ բերդում մյուս բերդավորների հետ նույն խցում․ սրանց առանձին խուց կտրամադրեն, ինչպես հյուրանոցում․ հեռուստացույց, ինտերնետ, բաղնիք,,,



նրանք կնախընտրեն մի քանի տարի նստեն, բայց գոնե իրենց դիզած հարստություններն իրենց ընտանիքները ճոխ վայելեն,,, դրա համար եմ ասում, որ դրանց գրպաններն է հարկավոր դատարկել,,,

նրանց բանտարկելով, ժողովրդը ոչինչ չի շահի, իսկ թալանված գումարները բյուջե բերելը, դա ժողովրդի քրտինքն է, որը կօգնի մեր երկիրն այս վիճակից հանելուն․․․․

ՀԸ՞ ԻՆՉ ԿԱՍԵՔ, ԴՈՒ՞Ք ԻՆՉ ՊԱՏԻԺ ԿՆԱԽԸՆՏՐԵԻՔ,,,

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ

Сообщение Ես առաջարկում եմ 3 նախագահների պատժի իմ տարբերակը․ որը շա՜տ երկար եմ մտածել․ Սոնա Արշունեցի появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->