>

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի՝ Պարույր Սեւակ 8/1 շենքում գտնվող բնակարանի դուռը կապարակնքված է քննիչների կողմից։ Շենքում քար լռություն է. մարդիկ դեռ ուշքի չեն եկել տեղի ունեցածից, գրում է Armtimes.com-ը։

Կուտոյանն իր կնոջ եւ փոքրիկ տղայի հետ ապրում էր 10-րդ հարկում։ Մուտքի բնակիչներից մեկը մեզ թույլ տվեց իր հետ մուտքից ներս մտնել (մուտքի դուռը բացվում է կոդով), սակայն զգուշացրեց, որ ոչ ոք չի խոսելու։ 9-րդ հարկի այդ բնակիչը չսխալվեց. 9-րդ, 10-րդ, 11-րդ հարկերում մեր թակած 8 դռներից եւ ոչ մեկը չբացեցին՝ չնայած ակնհայտ էր, որ ապրողներ կան այդ տներում։ Կրակոցների ձայներ չե՞ք լսել.

վերելակում միայն հասցրի հարցնել 9-րդ հարկի հարեւանին, տղամարդը խիստ դեմքով պատասխանեց. «Չեմ մեկնաբանում, ինչ ունեմ ասելու, քննիչներին ասել եմ»։ Բակում մի քանի այլ հարեւանների հանդիպեցինք, նույն մուտքում ապրող մի կին վստահեցրեց, որ որեւէ կրակոցի ձայն, աղմուկ նրանց տնից չի լսել, ասաց, որ Կուտոյանի որդին բակում իր երեխաների հետ հաճախ էր խաղում,

ԱԱԾ նախկին տնօրենին ու նրա կնոջը ճանաչում էին որպես համեստ ու լավ մարդկանց։ Կինն ասաց նաեւ, որ Կուտոյանին հաճախ տեսնում էր շենքի հարեւանությամբ գտնվող սպորտային համալիր գնալիս։ Կուտոյանի համեստության մասին խոսեց նաեւ մեկ




Քոչարյանի զոհերը

այլ հարեւան՝ կողքի մուտքից։ Ասաց, որ անցնելիս բարեւել է նույնիսկ այն ժամանակ, երբ ԱԱԾ տնօրեն էր աշխատում, եւ մարդիկ սպասում էին, թե գոռոզացած կլինի։ Մեզ հանդիպած այլ հարեւաններ չափազանց զգուշավորություն ցուցաբերեցին՝ չցանկանալով բառ անգամ ասել։


հուղարկավորեցին





Նախօրեին տեղի ունեցավ 38-ամյա Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի հոգեհանգստի արարողությունը, իսկ երեկ նրա մարմինը հողին հանձնեցին։ Հոգեհանգստին եւ հուղարկավորությանը, ի թիվս հարազատների, բարեկամների, բազմաթիվ այլ քաղաքացիների, իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների, մասնակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը։ Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։

Կիրակի օրը լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը. «Ձեռք են բերվել բավականաչափ տվյալներ ինքնասպանության մասին վկայող։ Բայց բոլոր ուղղություններով, բոլոր վարկածներով պատշաճ քննությունը կիրականացվի։ Քննության ընթացքում որոշակի էական հանգամանքներ ձեռք բերվելու, առավել եւս՝ քննության արդյունքների մասին, մենք բոլորս, անձամբ ես ձեզ հետ խոսելու առիթ կունենամ»։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից էին «Արմենպրես»-ին տեղեկացրել, որ ՀՀ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար՝ ընդգծելով. «ՀՀ վարչապետը

ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ եւ ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի: ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ եւ ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին: Նաեւ երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի՝ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»:

Քեմբրիջում էր սովորում

Կուտոյանի մահվան դեպքը քննող Քննչական կոմիտեն երեկ տեղեկացրեց, որ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այլ մանրամասներ չհրապարակվեցին։ Հարուցված քրգործից մանրամասներ հրապարակվել էին նախօրեին։


«Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հյուրասենյակում գտնվող բազմոցի (որի վրա հայտնաբերվել է Գ. Կուտոյանի դիակը) դիմաց առկա փոքր սեղանի վրա

հայտնաբերվել է 35 հատ կրակված պարկուճ եւ 6 հատ գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 հատ պարկուճ, 1 հատ գնդակ, իսկ հյուրասենյակի հարեւանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է եւս 3 գնդակ: Հյուրասենյակում՝ Գ. Կուտոյանի աջ ոտքի ուղղությամբ՝ հատակին, հայտնաբերվել է Glock տեսակի ատրճանակ՝ առանց փամփուշտի: Հյուրասենյակում գտնվող բազմոցի (որի վրա հայտնաբերվել է դիակը) դիմային պատին, որը հանդիսանում է հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատը, հայտնաբերվել են 41 վնասվածքներ, այդ թվում՝ միջանցիկ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թ. դեկտեմբերի 9-ին՝ Գ. Կուտոյանը ՀՀ վերադառնալուց հետո, ժամանակավորապես բնակվել է հայրական տանը, սակայն ժամանակ առ ժամանակ այցելել է Պարույր Սեւակի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարան: Միաժամանակ տվյալներ են ստացվել այն մասին, որ

2019 թ. դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ ալկոհոլ օգտագործելուց հետո օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատին: Հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները եւ հայտնաբերված գնդակները հավաքել եւ դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին»,- նշվում էր հաղորդագրությունում:

Մանրամասն՜ Armtimes.com

Investigators sealed the door of the apartment of former RA NSS Director Georgi Kutoyan in Paruyr Sevak 8/1 building. There is a stone silence in the building. People have not yet recovered from what happened, Armtimes.com reports.



Kutoyan lived with his wife and little boy on the 10th floor. One of the residents allowed us to enter with him (the door opens with a lock), but warned that no one would speak. That 9th floor resident was not mistaken. None of the 8 doors we knocked on the 9th, 10th, 11th floors were opened, though it was obvious that there were people living in those houses. Haven’t you heard

the shots? In the elevator I only managed to ask the neighbor of the 9th floor. “I don’t comment on what I have to say. I told investigators.” We met several other neighbors in the yard, a woman at the same entrance assured that no shots were heard, no noise from their home, said that Kutoyan’s son often played with his children in the yard, and recognized the former NSS director and his wife as modest and well-mannered. people. The woman also said that she often saw Kutoyan walking ar

ound a sports complex near the building. Kutoyan’s modesty was also spoken by another neighbor at the entrance. He said he was greeted when he was passing even when the NSS director was working and people were expecting him to be arrogant. Other neighbors we met were extremely cautious, unwilling to say a word.

they were buried

The funeral of the 38-year-old First Class State Counselor of Justice took place yesterday, and his body was buried yesterday. Among the relatives, friends, numerous other citizens, representatives of the authorities and the opposition, Serzh Sargsyan also participated in the funeral and burial. He declined to answer questions from reporters.

Investigators sealed the door of the apartment of former RA NSS Director Georgi Kutoyan in Paruyr Sevak 8/1 building. There is a stone silence in the building. People have not yet recovered from what happened, Armtimes.com reports.

Kutoyan lived with his wife and little boy on the 10th floor. One of the residents allowed us to enter with him (the door opens with a lock), but warned that no one would speak. That 9th floor resident was not mistaken. None of the 8 doors we knocked on the 9th, 10th, 11th floors were opened, though it was obvious that there were people living in those houses. Haven’t you heard the shots? In the elevator I only managed to ask the neighbor of the 9th floor. “I don’t comment on what I have to say. I told investigators.” We met several other neighbors in the yard, a woman at the same

entrance assured that no shots were heard, no noise from their home, said that Kutoyan’s son often played with his children in the yard, and recognized the former NSS director and his wife as modest and well-mannered. people. The woman also said that she often saw Kutoyan walking around a sports complex near the building. Kutoyan’s modesty was also spoken by another neighbor at the entrance. He said he was greeted when he was passing even when the NSS director was working and people were expecting him to be arrogant. Other neighbors we met were extremely cautious, unwilling to say a word.

they were buried

The funeral of the 38-year-old First Class State Counselor of Justice took place yesterday, and his body was buried yesterday. Among the relatives, friends, numerous other citizens, representatives of the authorities and the opposition, Serzh Sargsyan also participated in the funeral and burial. He declined to answer questions from reporters.

Сообщение Արցունքներս չեմ կարողանում զսպել….«Ինչ ունեմ ասելու, քննիչներին ասել եմ». Կուտոյանի տան դուռը կապարակնքված է, հարեւանները շատ զգուշավոր են ու սակավախոս появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->