>

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ հնչող հարցերին եւ քննարկումներին, մասնավորապես կառավարության վերաբերմունքի եւ վարչապետի լռության առնչությամբ հարցերին:

Նախ նա մատնացույց է արել նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հիշատակի հանդեպ պետական ուշադրության ու վերաբերմունքի դրսեւորման օրինակները՝ թե հուղարկավորության կազմակերպման, թե պետական պաշտոնյաների մասնակցության իմաստով:




Քոչարյանի զոհերը

Միեւնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանը հարց է տվել նաեւ, թե մարդիկ, շրջանակները, որոնք այդ առչությամբ թիրախավորել էին կառավարությանն ու վարչապետին, ինչու՞ նույն հարցերը չեն բարձրացրել ամիսներ առաջ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան առնչությամբ:






Հայկ Հարությունյանն էլ ամիսներ առաջ իր ամառանոցում հայտնաբերվել էր մահացած, եւ գործը քննվում է ինքնասպանություն հասցնելու վարկածով, ինչպես Գեորգի Կուտոյանի մահվան պարագայում:

Արդյոք զուտ հռետորական համեմատություն է այն, ինչ արել է վարչապետը՝ իրեն թիրախավորած քարոզչությանը պատասխանելու առիթով, թե՞ համեմատությունն իր մեջ պարունակում էր որոշակի ակնարկ:

Մասնավորապես այն մասին, որ երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առեղծվածային մահերը ոչ թե մեկ շղթայի օղակ են, ինչպես դիտարկվում է հանրային շատ շրջանակներում, այլ՝ եթե այդուհանդերձ շղթա եւ օղակ, ապա նախկին իշխող համակարգ-շղթայի որոշակիորեն հակադիր օղակներ:


Վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը երաշխավորում է բացահայտման ուղղությամբ պետական համակարգի բոլոր լծակները գործի դնելու հանձնառությունը, միաժամանակ կոչ անելով Կուտոյանի ընտանիքին լիարժեք գործակցել քննության հետ՝ լինելով մահվան հանգամանքների լիարժեք բացահայտմամբ ամենաշահագրգռվածը:

Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը դրանով ակնարկում է, որ կլինեն շրջանակներ, որոնք կփորձեն անվստահություն առաջացնել ընտանիքի եւ քննչական մարմնի միջեւ:



Ի դեպ, արդյոք կարող է դա կատարվել նաեւ քննության ընթացքում ի հայտ եկող տեղեկությունների եւ մանրամասների ոչ պաշտոնական հրապարակումների տեսքով, որ անանուն աղբյուրներին հղումներով արդեն իսկ հնարավոր է տեսնել հայկական մամուլում:

Այդ առումով, ինչպես գործի լիարժեք բացահայտման, այդպես էլ քննչական կառույցի եւ Կուտոյան ընտանիքի լիարժեք գործակցությունը տապալելու հարցում պատասխանատվությունը լինելու է իրավապահների դաշտում:

Ուշագրավ մանրամասներ՝ ստորև տեսանյութում․

Աղբյուր՝ lragir. am

Сообщение Նիկոլ Փաշինյանի կոչը Գեորգի Կուտոյանի ընտանիքին․ Ուշագրավ ակնարկ վարչապետից появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->