>

Հայ դյուցազուն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի անկրկնելի տաղանդով հիանում է ոչ միայն Հայաստանը, այլև ողջ աշխարհը։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է պատվել մեր հպարտության արդյունքները՝ ընդգրկելով նրան տարվա լավագույնների ցանկում՝ հնարավորությամբ ընտրելու լավագույններից լավագույնին՝ Տարվա ծանրորդին։




Քոչարյանի զոհերը

Լավագույն հինգ ծանրորդներն են Կորեան ներկայացնող Օմ Յուն Չոլը, Չինաստանի ներկայացուցիչներ Շի Ժիյոնգը և Լյու Քսիաջյունը, վրացի Լաշա Տալախաձեն, և, իհարկե, հզորագույն Սիմոնը։





Սիմոնն անգերազանցելի էր անցած տարի։ Նա բարձր պահեց հայ ազգի պատիվն ամենուրեք՝ բոլոր հնարավոր հարթակներում։ Մեր հպարտությունը հռչակվեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, նաև՝ երիտասարդների տարիքային խմբում։




Հզոր Սիմոնը ռեկորդներ սահմանեց տարբեր առաջնություններում՝ աշխարհին ցույց տալով հայ բազկի ուժն ու զորությունը։ Հպարտության հսկայական առիթ է Սիմոնի ներկայությունը վերոնշյալ ցանկում, իսկ հաղթանակը պարզապես հրաշալի կլինի՝ ցնծության մեծ առիթ բոլորիս համար՝ անկախ նրանից հետաքրքրվում եք սպորտով, թե ոչ։

 

Сообщение Ապշեցուցիչ․ Սիմոն Մարտիրոսյանը կարող է աշխարհի լավագույն ծանրորդ ճանաչվել появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->