>

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` հայտնելով, որ մարզում որևէ պատահար տեղի չի ունեցել:




Քոչարյանի զոհերը

Ավելի վաղ համացանցում տեղեկատվություն էր տարածվել, թե Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթյուն է որոտացել, ինչպես նաև Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել:





«Սիրելի բարեկամներ, ստորև պաշտոնական տեղեկատվություն է՝ տեղի ունեցած օդային զորավարժությունների վերաբերյալ։

Որևէ պատահար տեղի չի ունեցել»,- գրել է Չոբանյանը` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությանը, որում ասվում է, որ Հայաստանում ռուսական ավիաբազայի «Էրեբունի» ռազմական ավիացիայի Ми-8МТВ ռազմական




տրանսպորտային ուղղաթիռների երիտասարդ օդաչուներն օրվա ընթացքում կատարել են պարզ և բարդ հնարքներ` բարդ եղանակային պայմաններում:

Հայտարարությունում նշվում է, որ օդաչուների և թռիչքային տեխնիկայի մասնագետներից շուրջ 100 զինծառայող ներգրավվել է գործնական վարժանքներին, ներառվել է ցամաքային և ավիացիոն ռազմական տեխնիկայի շուրջ 30 ստորաբաժանում:

Сообщение Տավուշի մարզպետը հայտարարություն է տարածել․ Ինչ է տեղի ունեցել իրականում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->