>

Թե ինչու է տղամարդը որոշել զենքnվ մտնել Երևանի կենտրոնում գտնվող բիզնես կենտրոն, դեռ հստակ հայտնի չէ, բայց նրա ինքնության մասին արդեն որոշ տեղեկություններ կան։

Sputnik Արմենիայի հաղորդմամբ՝  ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ այսօր «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում վնաuազերծված տղամարդը 1987 թվականին ծնված Արթուր Թորոսյանն է, որը բնակվում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։




Քոչարյանի զոհերը

Այս պահին արարքի շարժառիթի վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն չի շրջանառվում։





Նրա մտավոր կամ հոգեկան առողջության վերաբերյալ ևս որևէ հստակ տեղեկություն չկա։

Հիշեցնենք` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում այսօր` հունվարի 23-ին, կրակnցներ էին հնչել։


Ոստիկանությունը 14։40 ահազանգ էր ստացել, որ շենքում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել օպերատիվ խմբերը։

Տեղեկություններ տարածվեցին, որ կրակոցներ արձակած անձը պատանդ է վերցրել։

Ոստիկանությունն ավելի ուշ հերքեց այդ լուրը։

Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կրшկոցներ արձակած անձի հետ բանակցում է անձամբ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։



«Նախնական տեղեկություններով` խոսքը մեկ մարդու մասին է։

Ոստիկանապետը բանակցում է նրա հետ։ Զենքը հանձնել է»,– ասաց նա։

Հիշեցնենք` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում գործում են մի շարք գրասենյակներ, այդ թվում` «5–րդ ալիք» հեռուստաընկերությունն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

Сообщение Ո՞վ է եղել «Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդը появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->