>

Երբ Մարկեսը սկսել է գրել «Հարյուր տարվա մենություն» հռչակավոր վեպը, նա ստիպված է եղել հրաժարվել աշխատանքից, գրավ է դրել ավտոմեքենան և խրվել է խոշոր պարտքերի մեջ: Ինչ-որ պահի նա նույնիսկ գրավ է դրել իր կնոջ` Մերսեդեսի ֆենը և միքսերը:




Քոչարյանի զոհերը

Իմանալով այդ մասին՝ կինն ասել է. «Միայն այդ էր պակաս, որ վեպը վատը լինի»:





Ձեզ ենք ներկայացնում ոչ միայն հանճարեղ մարդու խորհուրդները, այլ նաև նրա, որը կյանքի փորձից գիտի, թե ինչ են նշանակում բարդ ժամանակներ:

1. Հարկավոր է լսել երեխայի ձայնը, որը դու եղել ես ինչ-որ ժամանակ, և որը գոյություն ունի ինչ-որ տեղ քո մեջ: Եթե մենք լսենք մեր ներսի երեխային, մեր աչքերը կրկին կփայլեն: Եթե մենք կապը չկորցնենք այդ երեխայի հետ, չի կտրվի նաև մեր կապը կյանքի հետ: 2. Հանգիստ եղեք: Մահանալն ավելի դժվար է, քան թվում է:


3. Ապրելու միակ միջոցը՝ թույլ չտալ հիշողություններին քեզ հոշոտել: 4. Մարդու կյանքում կարևորը՝ կարողանալ վախը հաղթահարել, ամուսինների կյանքում` ձանձրույթը: 5. Կարևորն այն չէ, որ դու չես հավատում, այլ այն, որ Աստված շարունակում է քեզ հավատալ:

6. Ես լայնեզր գլխարկներ չեմ կրում, որպեսզի ոչ ոքի առջև այն չհանեմ: 7. Ոչ մի խենթ խելագար չէ, եթե դուք լսում եք նրա փաստարկները: 8. Եթե ինչ-որ բանում ներգրավված է կինը, ես գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ինձ համար միանգամայն պարզ է, որ կանայք ղեկավարում են աշխարհը:

9. Մեծ աղետները միշտ ծնում են մեծ առատություն: Նրանք ստիպում են մարդկանց ապրել: 10. Երբեք շատ ուշ չի լինում: 11. Ավելի լավ է գալ ոչ ժամանակին, քան սպասել հրավերի:



12. Հաշտեցման րոպեն սրտակից բարեկամությունից ավելին արժե: 13. Եթե դուք հանդիպեք ձեր իսկական սիրուն, ապա այն ձեզանից ոչ մի տեղ չի գնա` ոչ մեկ շաբաթից, ոչ մեկ ամսից և ոչ էլ մեկ տարուց:

14. Թույլ մի տուր քեզ մահանալ առանց զգալու այդ հրաշքը` քնել նրա հետ, ում սիրում ես: 15. Ժպտա` դժբախտությանը հաճույք չպատճառելու համար:

Աղբյուր՝ Blognews.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->