>

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ կնոջ՝ Իվա Մարությանի և փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի ուղեկցությամբ այսօր իր հերթական այցելությունն է կատարել մշակութային օջախ:


Այս անգամ քաղաքապետը ընտրել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, որտեղ ցուցադրվում է ռեժիսոր Նորա Գրիգորյանի «#Saveմիլիոն» ներկայացումը, որի գլխավոր հերոսը Մկրտիչ Արզումանյանն է:








Քոչարյանի զոհերը

Ներկայացումից հետո Հայկ Մարությանն ու Մկրտիչ Արզումանյանը ջերմ լուսանկարվել են:


Այս մասին տեղեկանում ենք Տիգրան Վիրաբյանի ֆեյսբուքի էջից: «Քաղաքապետի ու նրա տիկնոջ հետ Ստանիսլավսկու անվան թատրոնում ենք՝ #Saveմիլիոն ներկայացմանը, որի գլխավոր դերում մեր տաղանդավոր Մկրտիչ Արզումանյանն է», — գրել է նա:



Ավելի ուշ լուսանկարը տարածեց նաև Հայկ Մարությանը՝ կից գրառելով. «Իվայի հետ գնացել էինք Ստանիսլավսկու թատրոն՝ #Saveմիլիոն ներկայացմանը, որտեղ գլխավոր դերում իմ լավ ընկեր Մկրտիչ Արզումանյանն է»:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->