>




Քոչարյանի զոհերը

Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյաըն բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին.
« Մեծարգո պարոն Վարչապետ.
դիմում եմ Ձեզ խնդրանքով` հաշվի առնելով Ներում շնորհելու Ձեր բացարձակ լիազորությունը։ Շնորհելու մի դատապարտյալի, որն արդեն 25 տարի կրում է պատիժ, որին ՔԿՀ-ի կողմից տրվել է հետևյալ դրական բնութագիրը․ «Բնավորությամբ հանգիստ է, նպատակային, շփվող, չկաշկանդվող, միջանձնային և ներխմբային փոխհարաբերություններում կազմակերպող է, նախաձեռնող և իրականացնող, բացասական հակումներ չունի, հարգալից է աշխատակիցների նկատմամբ, հավասարակշռված է, շփվում է հավասարակշռված և դրական վարքագիծ դրսևորող դատապարտյալների հետ: Կատարած հանցանքի համար զղջում է, հիմնարկում կազմակերպված սպորտային միջոցառումներին մասնակցում է։ Աշխատանքի ցանկություն հայտնել է, մասնակցում է վերասոցիալականացման միջոցառումներին»:
Իսկ իմ՝ որպես դատապարտյալի վարքագիծ, բնութագրում են ՀՀ ԱՆ ՔԿԾ և ՀՀ ԱՆ Պրոբացիայի տրված դրական զեկույցները։ Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել նաև, որ յոթ ԱԺ պատգամավորներ , նաև մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ տվել են իրենց բնութագիր-երաշխավորագրերն ինձ համար ։ Պարոն վարչապետ, անհրաժեշտության դեպքում նշածս պատգամավորների և հասարակական ու քաղաքական գործիչների կողմից տրված բնութագիր-երաշխավորագրերը կարող եմ ներկայացնել։ Հայացքս ուղղելով առ Աստված՝ խնդրում եմ Ձեզ, որպես ՀՀ Վարչապետ, օգտվեք Ձեր լիազորություններից և ներում շնորհեք ինձ, տվեք հնարավորություն մի քանի տարի ապրելու կապույտ երկնքի տակ և հասարակության մեջ իմ հանրօգուտ աշխատանքով ևս քավել իմ մեղքը։ Լիահույս եմ ու սպասումով լի, որ Դուք ներողամիտ կգտնվեք ու չեք թողնի, որ ես ընդմիշտ մնամ ճաղերի ետևում և մահկանացուս կնքեմ ՔԿ հիմնարկում։
Խորին հարգանքներով՝ Մահապատժի-ցմահ դատապարտված, սակայն մարդ չսպանած Ստեփան Գրիգորյան։








Сообщение «Լիահույս եմ ու սպասումով լի, որ Դուք ներողամիտ կգտնվեք ու չեք թողնի, որ ես ընդմիշտ մնամ ճաղերի ետևում և մահկանացուս կնքեմ ՔԿ հիմնարկում». ցմահ դատապարտյալը` Վարչապետին появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->