>

Ֆեսբուքյան օգտատեր Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Արմեն Սարգսյանը Հայաստանը դուրս է բերում համաշխարհային միջանցք




Քոչարյանի զոհերը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությունը Դավոսի 50-րդ համաշխարհային տնտեսական ֆորումին կարելի է շրջադարձային համարել մեր պեության համար։
Համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել ինչպես պետությունների, այդպես էլ միջազգային կազմակերպությունների ղեկավարների, աշխարհի առաջատար ընկերությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:





Մասնավորապես՝ մեկ օրվա ընթացքում մեր նախագահը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեի, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի, Կատարի ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրեն Մանսուր բին Էբրահիմ ալ Մահմուդի,

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի, Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի, «Մայքրոսոֆթ» ընկերության Համաշխարհային կոմերցիոն բիզնեսի (WCB) գործադիր փոխնախագահ Ջուդսոն Ալթհոֆի, Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի, «Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամներ Ռոլանդ Բուշի և Սեդրիկ Նեյկի հետ․ անուններ և կազմակարպություններ, որոնք խիստ կարևոր դեր և նշանակություն ունեն մերօրյա իրականությունում։

Որպես բանախոս՝ Սարգսյանը մասնակցել է նաև «Հավասարակշռելով ներքին և գլոբալ անհավասարությունը» թեմայով քննարկմանը: Արմեն Սարգսյանի հետ որպես բանախոս հանդես է եկել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ժոզեֆ Ստիգլիցը, ով եղել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլիթոնի տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահը, Համաշխարհային բանկի ավագ փոխնախագահը և գլխավոր տնտեսագետը, մի շարք հետազոտությունների հեղինակ է։


Արմեն Սարգսյանի զեկույցը Դավոսում այսօր լայն արձագանք է ստացել համաժողովը լուսաբանող հեղինակավոր լրատվամիջոցների շրջանում։ Մասնավորապես՝ ՀՀ նախագահը, ով մասնագիտությամբ ֆիզիկոս է, փորձել է համաշխարհային տնտեսությունը կապել քվանտային ֆիզիկայի հետ՝ փոքրագույն մասնիկներ, որոնք փոխազդեցություն ունեն միմյանց վրա, և դրանց վարքագծի այս կամ այն արժևորման, այս կամ այն ձևի փիլիսոփայությունը փոխելու միջոցով հնարավոր է ստանալ դրական արդյունք:

Ի դեմս Արմեն Սարգսյանի՝ Դավոսում Հայաստանը ներկայացավ արժեքավոր մի ֆիգուր, որի առաջ լայն հորիզոն է բացվել համաշխարհային միջանցքում։ Վստահաբար կարող ենք փաստել, որ թիվ մեկ տնտեսական ֆորումի մասնակիցների կողմից մեր երկիրն ընկալվեց որպես կարևոր մի հանգույց, որը տարբեր ճյուղերում մեծ ներուժ և հեռանկար ունենալուց զատ, կարող է նաև իր դիրքորոշումն ու լուծումներն առաջարկել աշխարհին հուզող խնդիրների վերաբերյալ։



Պարզ օրինակ՝ Արմեն Սարգսյանն իր զեկույցում անդրադաձել է նաև աշխարհին հուզող կարևոևագույն խնդրիներից մեկին՝ գլոբալ անհաշվեկշռվածությանը՝ մասնավորապես ավելցուկային պարտքին՝ ներկայացնելով լուծման իր տեսլականը։

Արմեն Սարգսյանի այցը կարելի է բեկումնային կարելի է համարել այս հարթությունում։ Եթե փորձենք կարճ նկարագրել Սարգսյանի մասնակցությունը համաշխարհային ֆորումին, ապա պետք է արձանագրենք հետևյալը․ կարճ ժամանակահատվածում մեր երկրի նախագահը համաշխարհային հարթակն օգտագործեց թե քաղաքական, թե տնտեսական, թե արդյունաբերության ուղղություններով։

Կրկին համոզվեցինք, որ ՀՀ նախագահի կշիռը միջազգային հարթակում ավելի քան մեծ է։ Արմեն Սարգսյանն ամեն գնով փորձում է իր հեղինակությունն ու սերտ կապերը աշխարհում լուրջ ազդեցություն ունեցող օղակների հետ օգտագործել ի շահ մեր պետության։ Վստահ ենք, որ մոտ ապագայում Արմեն Սարգսյանի կատարած քայլերի պտուղները կքաղի, Հայասանի Հանրապետությանը նրա քաղաքացին։

Լիահույս ենք, որ առաջիկայում ՀՀ նախագահի մեծ ներուժը և գործունեությունը էլ ավելի արյունավետ կլինի մեր երկրի համար։

Сообщение Արմեն Սարգսյանը Հայաստանը դուրս է բերում համաշխարհային միջանցք появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->