>

Ահա այսպես՝ 40 տարի ապրում ես մի մարդու հետ ամուսնացած և չգիտես, որ նա քեզանից ինչ-որ բան է թաքցնում: Այս խոսքերից հետո դուք կկարծեք՝ հերթական ոչ երջանիկ ամուսնության մասին է խոսքը: Սակայն ոչ: Երբ կարդաք Բիլի և Կրիսի պատմությունը, դուք կհավատաք, որ սեր իսկապես գոյություն ունի ամուսնության մեջ:

Ամեն ինչ սկսվեց 1975 թվականին… Սիրահարները որոշեցին մի քանի օրով թողնել աղմկոտ Նյու Յորքը և բնության գիրկ գնալ: Արդեն գնացքի մեջ նրանք պատկերացնում էին, թե ինչ է նրանց սպասվում: Նրանք կատակում էին, ծիծաղում, ժամերով խոսում և լավ ժամանակ անցկացնում:




Քոչարյանի զոհերը





Հանկարծ Բիլը կնոջը տվեց մի անձեռոցիկ, որի վրա գրված էր հետևյալը. «Դու երբևէ ինձ հետ պատահած ամենալավ բան ես: Ես քեզ սիրում եմ, թանկագինս»: Գրության վերջում անսահմանության նշան էր դրված:

Այդ օրվանից սկսած՝ Բիլն ամեն օր, 40 տարի շարունակ կնոջը սիրային նամակներ էր նվիրում: Ամեն անգամ նա ավելի ու ավելի հաճելի խոսքեր էր գտնում կնոջ համար, սակայն դրանք բոլորը միևնույն կերպ էին ավարտվում՝ անսահմանության նշանով:


Բիլը նույնիսկ գլխի չէր էլ ընկնում, որ այդ ողջ ընթացքում Կրիսը պահպանել է իր նվիրած նամակները… 40 տարվա ընթացքում ձեղնահարկում 25 արկղ էր հավաքվել՝ սիրային նամակներով լի:

Իրենց ամուսնության 40-րդ տարեդարձին Կրիսը որոշեց ամուսնու առջև բացել իր փոքրիկ գաղտնիքը: Երբ Բիլը բացեց արկղերը, անբացատրելի մի բան տեղի ունեցավ… Նրա աչքերն արցունքով լցվեցին: Նա չէր կարողանում զսպել հուզմունքը…



-Այդ նամակները մեր սիրո վկաներն են,- ասում է Կրիսը: Այնուամենայնիվ, սեր կա, գոյություն ունի: Բիլի և Կրիսի երջանիկ ամուսնության կարգախոսն է. «Սերը կամուրջ է, որն անհրաժեշտ է վերակառուցել ամեն օր: Իհարկե, երկու կողմից էլ»: Նրանցից շատ բան ունենք սովորելու:

Աղբյուր՝ Blognews.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->