>

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վաղ առավոտյան՝ ժամը 06:55-ի սահմանում,




Քոչարյանի զոհերը

ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:





Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն: Նա վիրահատվել է։

Մեր տեղեկություններով Արմեն Մեսրոպյանը Արարատի մարզից է, բանակ է զորակոչվել 2018թ-ի ձմեռային զորակոչին։ Նա վիրավորում ստացել է թևի շրջանում, կյանքին վտանգ չի սպառնում։


Իսկ Հենրի-Հայկ Զաքարեանը վիրավորվել է բերանի շրջանում արձակված կրակոցից, գնդակը դուրս է եկել գլխից։

Զաքարեանը Երևանից է, բանակ է զորակոչվել օրեր առաջ՝ 2019թ-ի ձմեռային զորակոչի ժամանակ։



Մեր տեղեկություններով Զաքարեանը կրակոցներ է արձակել, որոնցից մեկը դիպել է ծառայակցին, ապա ինքն իրեն է կրակել։

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձը, որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով ) և 110-րդ հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Сообщение Զինծառայողը նախ կրակոցներ է արձակել, որից վիրավորվել է ծառայակիցը, ապա կրակել է… Նոր մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->