>

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունից տեսանյութ է հրապարակել նրա պաշտպան Ամրամ Մակինյանը, որտեղ պաշտպանները ՀՔԾ քննիչին միջնորդում են թույլատրել՝ ծանոթանալու դատարանի այն որոշմանը, որով թույլատրվել է խուզարկություն իրականացնել Թովմասյանի բնակարանում։

Քննիչը հորդորում է Ամրամ Մակինյանին՝ դադարեցնել տեսանկարահանումը. «Պարոն Մակինյան, անջատեք հեռախոսը, իրավունք չունեք նկարահանելու։ Պաշտպանի միջնորդության վերաբերյալ իմ դիրքորոշումը կհայտնեմ, նախաքննական գաղտնիք է»։




Քոչարյանի զոհերը

Քննիչին զուգահեռ խոսում էր նաեւ Միհրան Պողոսյանը, որի ընթացքում քննիչն ասաց. «Մի հատ լռեք էլի»։





Ինչին Միհրան Պողոսյանն այսպես արձագանքեց. «Դուք ո՞վ եք, որ ինձ ասեք՝ լռեք։ Մինչեւ խուզարկության սկսելը, խնդրում եմ՝ ապահովել քրեական դատավարությունով սահմանված պայմանները»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից ՀՔԾ քննիչները Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն են իրականացնում։

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի գնալու հնարավորություն տալու մասին օրենքը։


A video of the search of the apartment of Hrayr Tovmasyan by the RA President was released by his lawyer Amram Makinyan, where the defendants petitioned the SIS investigator to get acquainted with the court ruling that allowed Tovmasyan to search.

Investigator urges Amram Makinyan to stop filming. “Mr. Makinyan, turn off the phone, you have no right to shoot. I will state my position on the Ombudsman’s mediation, which is a preliminary investigation secret. ”

Parallel to the investigator, Mihran Poghosyan also spoke, during which the investigator said: “Don’t be silent again.”



To which Mihran Poghosyan responded: “Who are you to tell me to be silent? Before proceeding with the search, please ensure the conditions set forth in the criminal proceedings. “

We had earlier reported that early this morning SIS investigators were conducting a search in Hrayr Tovmasyan’s apartment.

Let us remind that Hrayr Tovmasyan, the President of the RA Constitutional Court, was charged on December 27, 2019, on the basis of Article 308,

Part 2 of the RA Criminal Code, for abusing official powers. The decision to involve him as a defendant was made by the RA Prosecutor General on December 26,

the same day that RA President Armen Sargsyan signed a law on giving Constitutional Court judges early retirement.

Сообщение Ներկաններից մեկը գաղտնի նկարահանել ու տարածել է սա. միայն տեսնեք, թե ինչ կատարվեց հենց նոր Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկության ժամանակ…շուտ նայեք քանի չեն ջնջել появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->