>

Այս պատմությունն Անգլիայի Լեստեր քաղաքում է տեղի ունեցել: Ամուսիններ Էմբերը և Դենիելը պատրաստվում էին ծնողներ դառնալ չորրորդ անգամ: Նախորդ երեք երեխաների հետ ոչ մի խնդիր չէր եղել: Բայց այս անգամ հղիության 8-րդ ամսվա սկզբում բարդություններ առաջացան:




Քոչարյանի զոհերը

30-րդ շաբաթում Էմբերիի մոտ պտղաջրերի արտահոսք սկսվեց: Նրան անմիջապես հիվանդանոց տեղափոխեցին: 36 ժամ անց բժիշկները որոշեցին, որ ծննդաբերությունը չի կարող բնական ճանապարհով տեղի ունենալ, և ավելի անվտանգ կլինի, որ երեխան լույս աշխարհ գա Կեսարյան հատման օգնությամբ:





Մինչ Էմբրին անզգայացած քնած էր, Դենիելը նրա հետ վիրահատարանում էր: Այդ րոպեները նա կհիշի իր ողջ կյանքում: Երբ բժիշկները բացեցին մայրիկի արգանդը, ի զարմանս բոլորի, այնտեղ երեխա չկար: Բժիշկներն ապշած էին և ոչ մի կերպ չէին կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ:

Երեխայի փնտրտուքի 2-րդ րոպեին նորածինն ի վերջո գտնվեց: Պարզվեց՝ փոքրիկը դուրս է եկել բնական ճանապարհով, և «թաքնվել» մայրիկի ոտների արանքում՝ ծածկոցի տակ:


Քանի որ փոքրիկը ժամկետից շուտ էր ծնվել, նրան տեղափոխեցին թերհաս երեխաների համար նախատեսված հատուկ խցիկ: Եվ այժմ աղջիկը, ում Օլլի են անվանել, լիարժեք առողջ է:

Ամուսինները շատ դժգոհ են մնացել բժիշկների աշխատանքից: Սակայն բանը դատարան չեն հասցրել՝ ընդունելով բուժաշխատողների ներողությունները: Ամենակարևորն այն է, որ փոքրիկ Օլլին առողջ է ծնվել և նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

 



 

 

Сообщение Այս կնոջը կեսարյան հատում արեցին, հղիության 8-րդ ամսում, բժիշկներին իսկական շոկ էր սպասվում. ներսում… появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->