>


Հայաստանը սիրող և մեր ժողովրդի վաղվա լավ օրվա համար ցավող ու պայքարող հարգելի ֆեյսբուքահայեր, ուշադրություն դարձրե՞լ եք, թե ովքեր և որ լրատվամիջոցներն են բոլորից բարձր ու բոլորից շատ խոսում հանրության մեջ իբր գոյություն ունեցող անհանդուրժողականության ու ատելության մթնոլորտի, խոսքի ազատության իրավունքի սահմանափակման մասին։ Սա այն դեպքն է, երբ գողը բոլորից բարձր է գոռում` բռնե’ք գողին։ Էխ, վարչապե՜տ, ախր մեղավորը դո՜ւ ես։ Մեղավորը դու’ ես, որ օգտվելով քո նկատմամբ ունեցած մեր հավատից ու վստահությունից, այնքան թավշոտ ես վարվում ռոբասերժական մանկլավիկների ու խաժամուժի հետ, որ դրանք իրենց ծակուծուկերից դուրս են եկել ու արդեն պահանջներ ներկայացնելու համարձակություն են ձեռք բերել, մուննաթ են գալիս, բողոքում, սպառնում, հեգնում մի ամբողջ ժողովրդի։








Քոչարյանի զոհերը

Հետո էլ նեղանում են, որ մարդիկ իրենց ատում են, հայհոյում վերջին խոսքերով, մոռանալով, որ դեռ Նյուտոնն է ապացուցել, որ հակազդման ուժը համազոր է ազդման ուժին։ Անձամբ ես դեմ եմ հայհոյանքներին, մանավանդ, երբ դրանք ուղղվում են ոչ թե կոնկրետ հասցեատիրոջը, այլ նրա հարազատներին, բայց օգնել ոչնչով չեմ կարող։ Ռուսի ասած` сеявший ветер, пожнет бурю, կամ էլ մերը` ինչ ցանես, այն էլ կհնձես։ Սրանց թվում է, թե խոսքի ազատության իրավունք միայն իրենք ունեն և միայն մենք պիտի լինենք սիրող ու հանդուրժող։


Եվ այս իրավիճակը կշարունակվի այնքան , քանի դեռ թավիշը չի փոխարինվել շուշաթղթով, քանի դեռ ժողովրդավարություն- ժողովրդավարություն ենք խաղում հեղափոխության գործիքակազմը աշխատեցնելու փոխարեն։ Մի անգամ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ` պետք չէ վախենալ կտրուկ միջոցներ կիրառելուց, պետք չէ մտածել, թե ինչ կասեն դրսերը։ Նրանք հարգում են ուժեղներին, սկզբում ձևի համար մի քիչ կփնթփնթան, մի քանի դատապարտող խոսք կասեն, բայց և մեր վերջնական հաղթանակից հետո կընդունեն այն ու կծափահարեն հոտնկայս։



Հ.Գ. Կա այս իրավիճակը նորմալացնելու, ճիշտ է, գրեթե ֆանտաստիկ, բայց ևս մի տարբերակ` ռոբիկը` ճաղերի ետևից և սերժիկը /առայժմ ազատության մեջ/ իրենց աջակիցներին ու մանկլավիկներին հրամայում են կտրել ձայները, չընկնել ոտատակ, սուսուփուս վերընԳնել տեղՆերը և չխանգարել ժողովրդի արդար դատին։ Եթե, իհարկե, խելք ուազնվություն ունենան։ Ֆանտաստիկա՜…

Сообщение Սա այն դեպքն է, երբ գողը բոլորից բարձր է գոռում` բռնե’ք գողին. Մեղավորը դու’ ես, որ օգտվելով քո նկատմամբ ունեցած մեր վստահությունից, այդքան թավշոտ ես վարվում ռոբասերժական մանկլավիկներին появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->