>

 հունվարի 23-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախուզության ծառայողները, համագործակցելով ՀՀ Ազգային անվտագության ծառայության Մեղրիի բաժնի և

Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի N զորամասի ծառայողների հետ, իրականացնելով համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Մեղրիում տեղակայված ուղեկալի պահպանության հատվածում Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատման փորձ կատարելու

կասկածանքով հայտնաբերել են Գյումրի քաղաքի բնակիչ, 46-ամյա Ռուբեն Սարգսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի , նույն հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 11-րդ կետերի մեղադրանքով: Ռ. Սարգսյանը Գյումրիում հայտնի է «Ուդի»- մականվամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա տեղափոխվել է ոստիկանության




Քոչարյանի զոհերը

Սյունիքի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայր: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատութան գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ հարուցված քրեական գործի քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն





քննչական բաժնի պետի տեղակալ, արդրադատության փոխգնդապետ Գառնիկ Մաթևոսյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Սարգիս Ֆարմանյանի և Նարե Ներսիսյանի նկատմամբ: Վեջիներիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին,

8-րդ և 11-րդ կետերով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի), ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ), ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային բաժանմունքերի

ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ ապօրինի թմրամիջոցներ պահելու, օգտագործելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն էին բերման ենթարկել նշված անձանց: Ոստիկանները հայտնաբերել էին նաև տարբեր տեսակի և քաշի թմրամիջոցներ: Արդեն նշված քրեական գործի շրջանակում Էրեբունու

ոստիկաններն ու քննիչները մի քանի օր շարունակ կատարել են հսկայածավալ օպերատիվ, քննչական և հետախուզական համատեղ գործողություններ, ինչի արդյունքում բացահայտվել էր պատվիրված սպանության դեպք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 2018 թ.-ի մարտի 8-ին Շիրակի մարզի Ազատան գյուղից դեպի Արևիկ գյուղ տանող ճանապարհին հայտնաբերվել էր Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ Է.Գյուլազյանի դին:


Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ այն ժամանակ պարզվել էր, որ նրա մահը վրա է հասել արտածին նյութով սուր թունավորումից, որի կազմում եղել են «մեթամֆետամին» և կանաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ: Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «Ուդի» մականվամբ՝ Ռուբեն Սարգսյանը 2018 թ.-ի մարտ ամսին Նուբարաշեն բանտի թիվ 36 խցում՝ այսօր կալանավորված «Շաք» մականվամբ Ս. Ֆարմանյանի հետ, պատիժը կրելու ընթացքում նրան տեղեկացրել է իր վերաբերյալ

դեռևս դատաքննության փուլում գտնվող առևանգման դեպքի վերաբերյալ քննվող քրգործում տուժողից վրեժխնդիր լինելու շարժառիթով մեծ չափաբաժնով թմրանյութ ներարկելու ու թմրանյութային գերդոզավորում ձևացնելու եղանակով նրան վերացնելու մասին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ ամենը իրագործել էին Ն. Ներսիսյանն ու Ս. Ֆարմանյանը: Սպանությունը պատվիրելու համար նախատեսված գումարի շուրջ

համաձայնության գալուց հետո Ս. Ֆարմանյանը Ռ. Սարգսյանի գիտությամբ ինչ-ինչ ճանապարհով կապ էր հաստատել Ն. Ներսիսյանի հետ և ստացել սպանությունը նման եղանակով գումարի դիմաց կատարելու վերաբերյալ վերջինիս համաձայնությունը: Արդեն նախնական համաձայնության շրջանակներում Ն. Ներսիսյանը գնացել էր Գյումրի, Է. Գյուլազյանի հետ դեռևս չպարզված հանգամանքերում հանդիպել հյուրանոցում, որտեղ էլ հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով տուժող Է.

Գյուլազյանի աջ և ձախ արմկանային հոդերի առաջային մակերեսներին միաժամանակ ներարկել էր մեծ չափաբաժնով թմրամիջոց, իսկ հետո արդեն Է. Գյուլազյանը անօգնական անգիտակից վիճակում հայտնվել էր Շիրակի մարզի Ազատան գյուղից Արևի գյուղ տանող ճանապարհի 121-րդ կմ հատվածում: Ծանուցում. Ենթադրյալ

հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ֆոտոռեպորտաժ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/01/24/1145751/



According to SHAMSHYAN.com, yesterday, January 23, the Criminal Police Officers of the RA Police, the Criminal Investigation Officers of the Meghri Police Department, in cooperation with the officers of the Meghri Division of the National Security Service of the Republic of Armenia and the Officers of the Russian Border Troops, conducted a joint operation. Measures: 46-year-old resident of Gyumri city was found suspected of attempting to illegally cross the state border of

Armenia at Meghri Conservation Section to Sargsyan. As reported by photojournalist Gagik Shamshyan, the latter was wanted by the Kumayri Police Department on charges of Article 104 (2) (1) and (8) and (11) of Article 2 of the RA Criminal Code. R. Sargsyan is known in Gyumri as “Udi”. According to the photojournalist, he was taken to the detention center of the Syunik Regional Police Department. As SHAMSHYAN.com reported earlier, the head of the same investigative department appointed by t

he Chief of the Investigation Department of the Erebuni and Nubarashen Administrative Districts, Major-General Artur Gooonyan, the Investigative Division of the Yerevan Investigation Committee of Yerevan on March 5 Deputy Chief of Justice Garnik Matevosyan filed a petition with the Yerevan City Court of First Instance for the court to order a two-month arrest as a precautionary measure and Sargis Farmanyan and Nare Ner. to Sisian. A criminal case was initiated against me on the basis of Article 104 (2) (1), (8) and (11) of the Criminal Code of the Republic of Armenia. According to the photojournalist’s information, the General Department for Combating Organized Crime (6th) (Head of Department, Colone

l Arsen Ayvazyan), Yerevan City Police Criminal Investigation Division (Head of Department, Colonel Garik Ghukasyan), Erebuni District and Police Department Department Officers: Chief of Police, Lieutenant Colonel Vardan Vardanyan and Deputy Chief of Police Mamikon Hakobyan votsner keeping, using Erebuni police suspects were detained these persons. Police also found various types of drugs and weight. Erebuni police and investigators have been conducting a large-scale joint

investigation, investigation and reconnaissance operation for several days within the framework of the aforementioned criminal case, which has resulted in an ordered murder case. C. According to Shamshyan, on March 8, 2018, the body of E. Gulazyan, resident of Spitak town of Lori marz, was found on the road from Azatan village to Arevik village of Shirak marz. The coroner’s forensic

examination revealed at the time that his death had been caused by a severe intoxication with an extracellular substance consisting of “methamphetamine” and a cannabinoid group. Erebuni police and investigators have found that

Сообщение Գիտեր կհաջողացնի փախչել…կեցցեն մեր ոստիկանները, քիչ առաջ…Իրանի սահմանը հատելիս միայն իմանաք, թե ում են բերման ենթարկել….. появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->