>

«Էդմոն Մարուքյանը տեղը չի բերում, որ Հայկ Մարությանը Տարոն Մարգարյանը չէ: Ես Սերժ Սարգսյանը չեմ, դրա համար են իրենք անցյալի մեջ են մնացել:




Քոչարյանի զոհերը

Չի կարելի ժողովրդի վստահության քվե ունեցող իշխանության հետ այդ լեզվով խոսել»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Լուսավոր Հայաստանի անդամներին:





Լրագրողները հիշեցրին, որ Էդմոն Մարուքյանն ասել է, որ իշխանություններն իրենց քայլերով կարող են կորցնել քաղաքական կրեդիտը:


«Ով քաղաքական կրեդիտ կորցնելուց խոսա, թող մեր որոշ գործընկերներ տանձից, խնձորից, ուրիշ բանից խոսան: Եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում:



Ինքը թող ընտրի: Մենք որևէ պրոբլեմ չունենք, և ինքը չի կարող գնահատել՝ մենք մեր քաղաքական կրեդիտը կորցում ենք, թե չէ: Ինքը դրա իրավունքը չունի, և հերիք է իսկապես մեր համեստությունը չարաշահեք: Սա 2016-2017 թվականը չէ, որ իշխանության հետ շանտաժ-առևտուր բանաձևով հնարավոր լինի խոսել:

Ինքնաոչնչացմամբ են զբաղված այդ մարդիկ»,- ասաց Փաշինյանը:

Сообщение Եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Նիկոլ Փաշինյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->