>

Այս պատմության հերսուհին՝ Ջիլը, կարծում էր, որ իր կյանքում ամեն ինչ դասավորվում է, ինչպես պետք է, քանի դեռ չի հայտնվել հղիության արհեստական ընդհատման եզրին: Աղջիկն ընկեր է ունեցել, որի հետ նշանվել էր և մտածում էր, որ նա իր ճակատագիրն է: Հեքիաթը փլուզվել է մեկ օրում, երբ փեսացուն իրեն լքել է խորանի մոտ:

Նա պարզապես չի ներկայացել հարսանիքի օրը… Բայց նույնիսկ սիրելիի դավաճանությունը չէր կարող երիտասարդ կնոջը ստիպել մոռանալ այդ մարդուն:

Որոշ ժամանակ անց նրանք նորից սկսել են հանդիպել, Ջիլը պարզել է, որ հղի է: Երբ ընկերն իմացել է այդ մասին, վերջնագիր է ներկայացրել՝ կա՛մ հղիության արհեստական ընդհատում արա, կա՛մ հաջողություն: Նա Ջիլի հետ համատեղ երեխա չի ցանկացել ունենալ:




Քոչարյանի զոհերը

Ջիլը զիջել է երիտասարդին. նա հսկայական ազդեցություն է ունեցել Ջիլի վրա:


Կլինիկա հասնելով՝ նա հանդիպել է հղիության արհեստական ընդհատման դեմ հանդես եկող երկու կանանց: Նրանք կնոջը բառացիորեն աղաչել են երեխային ողջ թողնել:





Այդ ժամանակ Ջիլի ընկերն իր հետ է եղել: Նա հրել է Ջիլի ուսից՝ հրահանգելով գնալ, այդ կանանց չլսել, բայց նա լսել է: Այդ խոսքերը ամուր դաջվել են նրա գլխում:

Հիվանդանոցի բուժքույրը մի քանի հարց է տվել: Հետո ուղարկել են ուլտրաձայնային հետազոտության, որի արդյունքները Ջիլին արգելվում էր տեսնել: Կարգն է, բայց նա, այնուամենայնիվ, տեսել է: Բուժքույրը չէր անջատել էկրանի պատկերը: Եվ այնտեղ նա տեսել է տղայի՝ իր փոքրիկին: Ձեռքերը, ոտքերը, քիթը:

Դրամարկղի մոտ գնալիս նա հանկարծ հասկացել է, որ պետք է բառացիորեն փախչի այդ հիվանդանոցից, քանի դեռ անմեղ կյանք չի խլել:


Նա ամեն ինչ պատմել է իր ընկերոջը: Նրան համոզել է, որ այդպես չի կարելի, որ ինքը չի ուզում հղիության արհեստական ընդհատում անել, ինչին վերջինս կարճ պատասխանել է.

– Ոչ, ես այդպես չեմ կարող:

Նա սկսել է հագնել իր հագուստը և նայել է սառը երկաթե գործիքներին, որոնցով պետք է սպանեին իր փոքրիկին ու որոշել է, որ եթե ընկերն իր հետ չգա, ինքը մենակ կգնա: Եվ գնացել է:

Այդպես լույս աշխարհ է եկել Նիկոլաս Ջոզեֆը:



Հետո կինը նորից կլինիկա է գնացել՝ շնորհակալություն հայտնելու այն կանանց, ովքեր իրեն մտափոխել էին: Մեկի հետ էլ ընկերացել է: Հիմա, շատ տարիներ անց նա նամակ է գրել հղիության և արհեստական ընդհատման միջև ընտրող կանանց.

«Հիշեք՝ դուք ինչպես եք փոքրիկ, անպաշտպան աղջիկ եղել: Այն ժամանակ ինչի՞ մասին էիք երազում: Արդյոք աղջնակը կարո՞ղ էր մտածել իր երեխային սպանելու մասին: Ես գիտեմ, որ դուք երազել եք հրաշալի արքայազնի կամ պարզապես լավ տղամարդու մասին, որի հետ կամուսնանաք, ընտանիք կկազմեք, բայց հիմա Աստված ուրիշ ծրագրեր ունի Ձեզ հետ կապված:

Ես գիտեմ, որ հիմա ձեր երազանքները փշրել են ամենալկտի ձևով: Բայց Նա ձեզ հնարավորություն է տվել ընտանիք կազմելու: Նույնիսկ եթե այն հիմա բաղկացած է միայն երկու հոգուց, որոնցից մեկը դեռ չի ծնվել…

Պարզապես հավատացեք, որ ամեն ինչ լավ կլինի: Նունիսկ եթե այդպես չի թվում: Նույնիսկ եթե այսօր ձեր կյանքում ամեն ինչ վատ է»:

Աղբյուր՝ Դեսից դենից


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->