>

Երգահան, դրամատուրգ, սցենարիստ Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

— Էս երկրի հերոսն այլևս չի կարող լինել մի մարդ, ով պարզապես շատ հարուստ ա ու սեփական բիզնեսը Հայաստանում հիմնելիս մեզ դրանով ՙխաթր՚ ա անում




Քոչարյանի զոհերը

— էս երկրի հերոսն այլևս չի կարող լինել մեկն, ով իր անձնական բանակով շրջապատված ա գնում ուտել-խմելու ու կարմիրի տակ չարգելակելով՝ հայհոյում ա ոստիկանին





— այլևս չի կարող լինել նա, ով միկրոֆոնը ձեռքին իր երգով ու կատակով սպասարկում ա վերնախավի զվարճաքներն ու որին կարելի ա ստիպել երգել սեղանին կանգնած կամ կիսամերկ

— էս երկրի հերոսն այլևս նա չի, ով թիվիներից շատ ա երևում մռայլ-չգնահատված հայացքով ու խալաստոյ զենքից շատ ա կրակում սրա-նրա վրա, ՙարդարության ասպետի՚ կերպարով


— էս երկրի հերոսը նա չի, ով մրցասպարեզում մեր դրոշը մեջքին գցած, հաղթանակած բարձրացնում ա ձեռքը, բայց հետո մի շնորհավորանքով իրեն հանում ա մեր դրոշի տակից ու կանգնում շատ որոշակի դրոշակի տակ

— էս երկրի հերոսը չի կարող լինել նա, ով ժամանակին եղել ա հերոս, բայց ժամանակի հետ դարձել ա համաժողովրդական արգահատանքի խորհրդանիշը



— հաստատ արդեն նա չի, ով տուշոնկան փաթաթել ա զինվորին նկարող երեխաների երազներով ու կուլ ա տվել արջերի հետ միասին

— էս երկրի հերոսն էն անհայտ հերոսը չի, ով նախկին բարձրաստիճան պաշտոնյային հասցնում ա ինքնասպանության, քանզի ՚կան հարցեր, որ մեր խելքի բանը չեն՚…

— էս երկրի հերոսը ոչ ես եմ, ոչ դու ես, ոչ էլ նա…էս երկրի հերոսը հասարակ, սովորական, գլուխը կախ, մրջյունի պես բանող մարդն ա, ում տղան կանգնած ա առաջնագծում և ով եթե չլինի՝ ընդհանրապես ոչ երկրիը կլինի, ոչ էլ երեկվա, էսօրվա ու վաղվա բոլոր հերոսները

Сообщение Էս երկրի հերոսն այլևս չի կարող լինել մի մարդ, ով պարզապես․․․Քրիստ Մանարյանի գրառումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->