>

Բարև Ձեզ։ Բացառիկ զուգադիպությամբ մեր քաղաքակրթական միջավայրում կողք-կողքի, կամ ավելի ճիշտ դեմ-դիմաց միաժամանակ հայտնվեցին Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարն ու քրեական ենթամշակույթ դավանող պատգամավորները։




Քոչարյանի զոհերը

Բերեք չթաքցնենք այս պարզ զուգադիպության տակ թաքնված աղետը։ Որն է մեզ ավելի հոգեհարազատ․ սրճարանում մեկ օր մատուցող աշխատած Տաթևիկի կերպարը, թե փողկապով իր կրիմինալ բնույթը քողարկած պատգամավորը, որի համար
ինքնասպանություն կլիներ միայն մատուցող բառը մեկ րոպե կրելը։





Եվ իսկապես, ում է հետաքրքիր ավիացիոն ատկատների մեջ չթաթախված պաշտոնյան, որը քիչ է երիտասարդ է, հետն էլ անկաշառ փողի այդ կայսրությունում։ Էլ չեմ ասում, որ նրա կերպարը հայկական որևէ սերիալում չկա ու չի էլ կարող լինել։


Այ, պատգամավորինը, մահկանացուի վզին անհամատեղելի ոսկյա շղթայով, ամենօրյա թրենդ է հայկական եթերում։

Բայց քանի որ առիթն եկել է, մի ալարեք, փորձեք ձեր ընտանիքի ներկայությամբ համեմատել Տաթևիկին ոսկյա շղթայով ընտրյալի հետ



և հարցրեք հատկապես ընտանիքից կյանք մտնողին, որն է նրան ավելի հոգեհարազատ․․․

Տեսանյութը՝ ստորև…

Сообщение Նվեր Մնացականյանի դիպուկ 1 րոպեն՝ Տաթևիկ Ռևազյանի և ԱԺ պատգամավորների մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->