>

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Որ ՍԴ շենքը զավթած անձը նաեւ լպրծուն ու յազվա քիսաչի է՝ զարմանալու բան չկա։




Քոչարյանի զոհերը

Զարմանալի կլիներ, եթե քիսաչի չլիներ, գյադա չլիներ։





Իհարկե, դա ահավոր զզվելի պահվածք է, մենք դա տեսել ենք դեռ 1997-98-ից, թե ինչպես էին կոլեկտիվ հայտերով քծնում մի ազկոմկուսի խուրդա պարտկոմի, իսկ հետո էլ մի ջեբկիրի, իրենց կից խաժամուժով, որին բերել էին գլխներիս, ինչ է թե իրար մեջ օրվա իշխանությունը լեզու չէր գտնում:

Քիսաչի-ակադեմիկոսներ, քիսաչի-դերասաններ, քիսաչի «քաղաքական գործիչներ», քիսաչի-գրող-բանաստեղծներ, քիսաչի-բիզնեսմեններ։

Մտքի քիսաչի, գրչի քիսաչի, փողով քիսաչի, գործով քիսաչի, հոգով քիսաչի։


Երկրում բռնապետությունը սկսվում է ագրեսիվ մարտնչող քիսաչիությունից, ինչին էլ հասավ այդ անինքնասեր օղռաշների խառնիճաղանչ կոնգլոմերատը, եւ դա քսան տարի տեւեց։

Սակայն, ՔրՕր-ով բուն քիսաչիության մեջ հանցակազմ չկա։ Այն, որ պետությունը զավթած շրջանակը քիսաչի է՝ գաղտնիք չէ։ Գյադա՝ անշուշտ։ Հոգով բոսյակ՝ միանշանակ։ Նաեւ եվնուխ՝ իհարկե։



Գրիչն ընդամենն այդ ամենի դրսեւորումներից մեկն էր։ Իսկ հանցակազմն, այնուամենայնիվ, պետության զավթման մեջ է։

Գրչի թեման շաքարով կտրելով, այնուամենայնիվ, հիշեցնեմ․ պետությունը զավթվել էր, հակառակ դեպքում հեղափոխություն չէր լինի։

Իսկ լափամանից զրկվածները հիմա փորձում են առավելագույնս հարամել պետության մեջ ամեն ինչ։ Նրանք պատերազմ են հայտարարել պետությանը եւ մեզ բոլորիս։ Սրա մասին է պետք մտածել։ Թե չէ․․․ գրիչ․․․

Ես գոնե չզարմացա։ Բայց որ քսանամյա բռնապետությանը քաղաքական գնահատական չկա՝ դա՛ է առնվազն զարմանալին։ Նաեւ խիստ վտանգավոր բոլորիս համար։

Сообщение Գրչի թեման շաքարով կտրելով, այնուամենայնիվ, հիշեցնեմ․ Ռուբեն Մեհրաբյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->