>

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՇԱՀԻՆ ՄՈՐԹՈՒՄ ԵՆ, ԿԱՄ ՇԱՀՆ Է ՄՈՐԹՈՒՄ

Կապանում Վարչապետին դիմավորեցին 20 հոգանոց կազմակերպված խմբով և անպատիժ վիրավորեցին նրան իրավապահների աչքի առաջ:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը վերջնագիր ներկայացրեց հեղափոխության և ժողովրդի առաջնորդին:




Քոչարյանի զոհերը

Համացանցը ողողված է հեղափոխության և ժողովրդի առաջնորդի, նրա ընտանիքի անդամների հասցեին ուղղված հայհոյախառն նյութերով:






Դատախազները չեն հաստատում նախկին ռեժիմի հանցագործների դեմ ուղղված մեղադրանքները, բայց միևնույն ժամանակ մեղադրյալի աթոռին են հեղափոխականները:
Դատարանները գրավով բաց են թողնում մանկավաճառներին, նախկին թալանչիներին, մարդասպաններին և աներկբա կալանավորում են ձու գողացողներին:

ՀՀ Իրավապահ համակարգը, հատկապես վերջին նշանակումներից հետո ամբողջովին գտնվում է նախկին ցեղասպան ռեժիմի ձեռքերում, արդյունքը գրեթե ամեն օր կատարված սպանություններ, հանցագործության աճ:

Նախկինում օլիգարխ, ժողովրդին ծեծող անձիք դարձել են խոշոր սեփականատերեր, իսկ ստեղծված արհեստական մենաշնորհները դարձել են բնական:

Բազմաթիվ սխալ նախաձեռնություններ հետ ողորմյա են լինում Վարչապետի կողմից միայն ժողովրդի ընդվզումների հետևանքով, բայց Վարչապետին սխալ զեկուցած և մոլորության մեջ գցած պաշտոնյաները չեն պատժվում:


Բազմաթիվ անմեղ մարդիկ դեռ բանտերում են, նրանց հարազատները կառավարության շենքի դիմաց:

Երկիրը թալանած, մինչև կոկորդը արյան մեջ թաղված նախկինները ոչ միայն բանտերում չեն, այլ վայելում են իրենց ունեցվածքը, հայհոյում ժողովրդին և առաջնորդին:
Վարչապետի թեթև ձեռքով անհայտությունից գեներալ դարձած Արթուր Վանեցյանը պահանջում է ԱԺ-ից նոր Վարչապետ ընտրել:

Ցուցակը կարելի է անվերջ շարունակել:

Արձանագրենք, երկրում իսպառ բացակայում է արդարությունը և արդարադատությունը:
Այս պարագայում Վարչապետը թավշում է, վտանգում իրեն և ժողովրդին:
Ակամայից հիշեցի Ֆիրդուսու <<Ռոստամ և Սոհրապ>> ստեղծագործությունը:



<<Շահին մորթում են, կամ Շահն է մորթում>>:

Դիտեք տեսանյութը, մեր սիրելի Վարչապետ:

Հ.Գ
Հանիր սուրդ Վարչապետ << Զավակը թանկ է, Հայաստանն ավելի >>:

Արտակ Գալստյան

Տեսանյութը դիտեք ստորև․

 

Сообщение Հանիր սուրդ Վարչապե՛տ․ «Զավակը թանկ է, Հայաստանն ավելի»․ Արտակ Գալստյանի կոչը Փաշինյանին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->