>

Ամերիկյան բասկետբոլի լեգենդ Քոբի Բրայանտի վթարված ուղղաթիռի օդաչուն եղել է Արա Զաբոյանը, ով ևս մահացել է:




Քոչարյանի զոհերը

Այս մասին գրում է CBS Los Angeles-ը: Ուղղաթիռում եղել է 8 ուղևորներ, որոնք բոլորը մահացել են: Դեպքը տեղի է ունեցել առավոտ շուտ:





Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ NBA լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը մահացել է ուղղաթիռի վթարի պատճառով: Ուղղաթիռում Բրայանտի հետ եղել է նաև իր դուստրը, որը 13 տարեկան էր:

Քոբի Բրայանթը 41 տարեկան էր և պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերան ավարտել էր 2016 թվականին:




Նա հինգ անգամ «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն, 2008 ճանաչվել էր NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: ԱՄՆ հավաքականի հետ երկու անգամ դարձել էր Օլիմպիական խաղերի չեմպիոն:

NBA-ի պատմության մեջ բոլոր ժամանակների բասկետբոլիստների շարքում նա 33643 միավորով ամենաարդյունավետ չորրորդ բասկետբոլիստն էր: 2018 թվականին արժանացել է «Օսկար»-ի լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար:

Сообщение Քոբի Բրայանտի վթարված ուղղաթիռի օդաչուն հայ է եղել․ Հայտնի է ինքնությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->