>

Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Իսկ սերժվածքի վերջին թերմացքն ինչո՞ւ է քաղաքական մեջլիս մտել։




Քոչարյանի զոհերը

Դրանք ոնց որ քաղաքական միկրոֆոնները էստրադայինով էին փոխարինել և իրենց միջի ամենաԳալուստն էլ ըմբռնել էր․


ա/որ Հայաստանում թրև եկող ռևանշիզմի հիպոթեզն ապրելու իրավունք ունի միայն մեղադրյալ Քոչարյանի հալուցինացիաներում, և նրա ուրվականն անգամ չի կարող դուրս գալ փողոց





բ/որ միջազգային դայակներին Հայաստանի դեմ գործ տալը հայ մարդու, հայ տղամարդու ամենաՎԵՐՋԻՆ արարքն է, որից հետո պետք է, ուղղակի, հանձնվել Ադրբեջանի խնամքին

գ/որ անհույս է Հրայր Թովմասյանի վտիտ ուսերին դնել մի ամբողջ տապալված իշխանության մազերից քաշելու և կրկին հայ ժողովրդի գլխին նստեցնելու խելագարության կանխավարկածը

Իհարկե, մենք հիացած չենք հաղթանակած հեղափոխության այսօրվա արդյունքով։


Բայց հիշեք, անգամ Չինդիզ Խանի հրոսակները չեն կարող հայ ժողովրդի հետ վարվել ռոբասերժական ռեժիմի ողջ դաժանությամբ և ցինիզմով։

Իսկ Փաշինյանը ոչ միայն պարտավոր է, այլև դատապարտված է ազատագրվել անլուրջ և կիսագրագետ տարրերից, հղկել և առավել պատասխանատու դարձնել իր հռետորաբանությունը, գույքագրել, հաշվառել և գործադրել մեր համահավաք միտքն ու ստեղծագործական էներգիան․



հայ ժողովրդի արգանդը դեռ չի չորացել, որ մեր պետականությունը թողնենք տգետների հույսին։

Եվ հանրությանն էլ չպիտի մոլորեցնի երկու տասնյակ վարձկանի բարձրացրած աղմուկն ու փոշին, արտանետած մաղձն ու թույնը․

բարի եղեք նայել այդ մարդկանց կենսագրությունը և հասկանալ՝ ովքեր էին սրանք հեղափոխությունից րոպեներ առաջ։

Եվ ոչ մի չարություն․․․․հայ ժողովուրդը պարտական է ՀՀԿ-ամերձ բոլոր շարքայիններին իրենց ամբասիր ջանքով այս հայակործան ռեժիմը բարեհաջող տապալելու համար։

Բարի հանգստյան օր, սիրելիներ

Сообщение Վարդ Սիմոնայանի ջախջախիչ գրառումը. Շախ և մատ բոլոր չարախոսներին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->