>

Նավը խորտակվում է։ Ամուսնական զույգը մի կերպ հասնում է փրկարարական նավակին, սակայն տեսնում են, որ ընդամենը մի տեղ կա։ Ամուսինը բարձրանում է նավակի մեջ, իսկ կնոջը թողնում է օվկիանոսի մեջտեղում։ Եվ մինչև մահանալը կինն ասում է իր կյանքի վերջին խոսքերը․․․—այդպես սկսեց գրականության ուսուցչուհին այդ տարվա իր առաջին դասը։Եվ այդ պահին նրա պատմությունն ընդհատվում է։

-Ի՞նչ եք կարծում,-նայելով դասարանին՝ հարցրեց նա, — ի՞նչ ասաց կինը։

Աշակերտների մեծամասնությունը առաջարկեցին տարբերակներ․




Քոչարյանի զոհերը

-Ես քեզ ատում եմ․․․ այս ինչ կույր եմ եղել ես․․․





Միայն մի տղա կար, ով ամբողջ ժամանակ լռում էր․

—Իսկ դու ի՞նչ ես կարծում,- մոտենալով նրան՝ հարցրեց ուսուցչուհին։

-Կարծում եմ, նա ասաց, հոգ կտանես մեր երեխայի մասին։


-Դու գիտե՞ս այս պատնությունը, — զարմացած հարցրեց ուսուցչուհին։

—Ոչ, պարզապես մայրս էլ մահվանից առաջ նույն բանն է ասել հորս․․․

Ուսուցչուհին գլուխը թեքեց մի կողմ, որ ոչ ոք չնկատի իր արցունքները։

—Ճիշտ ես։



Ուսուցչուհին շարունկեց․

-Միայն հոր մահվանից մի քանի տարի անց աղջիկը դասավորում էր հոր իրերը, երբ հայտնաբերեց մի նամակ, որտեղ կարդաց հետևյալը․ «Կինս սարսափելի դիագնոզ ուներ, երբ մենք գնացինք ճանապարհորդելու։ Աստված իմ, որքան կցանկանայի նրա փոխարեն մահանալ, բայց հանուն մեր աղջկա չէի կարող այդպես անել։ Ես ստիպված եղա կնոջս թողնել օվկիանոսի մեջտեղում։»

Դասարանը լռեց։ Մանկական աչքերից երևում էր, որ իրենց խորապես հուզել է այդ պատմությունը և այսօր նրանք հասկացան, որ առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել։

աղբյուր

Сообщение Նավը խորտակվում է։ Ամուսնական զույգը մի կերպ հասնում է փրկարարական նավակին, սակայն տեսնում են, որ ընդամենը մի տեղ կա։ Ամուսինը բարձրանում է նավակի մեջ, իսկ կնոջը թողնում է օվկիանոսի մեջտեղում։ Եվ մինչև մահանալը կինն ասում է իր կյանքի վերջին խոսքերը․․․—այդպես սկսեց գրականության ուսուցչուհին այդ տարվա իր առաջին դասը։Եվ այդ պահին նրա պատմությունն ընդհատվում է։ появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->