>

Իհարկե, մարդու նեղացկոտության վրա շատ տարբեր գործոններ են ազդում և ամենը հորոսկոպին վերագրել հարկավոր չէ, սակայն կան որոշակի նշանների տակ ծնված մարդիկ, ովքեր հատկապես նեղացկոտ են:

Ջրային նշաններ՝ Խեցգետին, Կարիճ, Ձկներ: Եթե կազմվեր ամենանեղացկոտ նշանների ռեյթինգ, ապա առաջին տեղում անկասկած կլիներ Խեցգետինը: Իրենց զգացմունքայնության պատճառով նրանց հետ շփվոները պետք է մեծ ջանքեր գործադրեն, որ հանկարծ ինչ-որ մի չնչին բանով նրանց նուրբ հոգին չվիրավորեն: Նրանց նեղացկոտությունը երբեմն պարզապես անտանելի և անտրամաբանական է:




Քոչարյանի զոհերը

Առհասարակ բոլոր ջրային նշանները չափազանց նրբազգաց են: Ձկները մելանխոլիկ նեղացկոտներ են: Եթե նրանք ձեզնից նեղանան, ապա հավատացեք նրանք դեմքի այնպիսի տառապյալ արտահայտությամբ կշրջեն, որ դուք պարզապես հունից դուրս կգաք:





Ջրային նշաններից Կարիճը՝ ի տարբերություն Խեցգետինի և Ձկների, ոչ միայն նեղացկոտ է, այլև վրիժառու: Նրանք կարող են միանգամից ձեզնից վրեժխնդիր չլինել, այլ անել դա տարիներ անց, երբ դուք անգամ չեք էլ հիշի, թե ինչ էիք արել: Նրանք շատ լավ գիտեն, որ վրեժն այնպիսի ուտեստ է, որը սառն են մատուցում:

Կրակային նշաններ՝ Խոյ, Առյուծ, Աղեղնավոր: Յուրովի է նեղանում Խոյը: Չի կարելի ասել, որ Խոյերը զգայուն են, ուստի հաճախ չեն նեղանում, այ բայց նեղանալուց այնպես են նեղանում, որ հաստատ չեք մոռանա: Նրա պայթյունավտանգ բնավորությունն այնպես է անում, որ նեղացնել համարձակվողն իսկույն զղջա իր ասածի համար և ներողություն խնդրի:

Առյուծներին ամենաշատը վիրավորում է անուշադրությունը, հերքումն այն փաստի, որ իրենք անկասկած ունեն բազում արժանիքներ: Որպես պատիժ նրանք լիովին արհամարհում են իրենց նեղացնողի գոյությունը: Հավատացեք ոչ մի այլ նշան չի արհամարհում այնպես արհեստավարժ, ինչպես Առյուծները. նրանց նեղացնողն անգամ ինքն է սկսում կասկածել իր գոյությանը: Իսկ եթե դուք նրանց լրիվ հունից հանեք, ապա կարող եք լուրջ խնդիրներ ունենալ և անգամ խայտառակ լինել, քանի որ Առյուծն ունի ազդեցիկ դիրքեր հասարակության մեջ և նրա խոսքը չափազանց արժեքավոր և ծանրակշիռ է:


Աղեղնավորը, թվում է, թե ի տարբերություն այլ կրակային նշանների, պակաս իմպուսիվ է, բայց ոչ: Կրակի հետ խաղալ չի կարելի, անգամ եթե այն հանդարտ հանգչող կրակ է, քանի որ թեթևակի քամին կարող է այն վերածել ահարկու բոցկլտացող կրակի: Սա վերաբերում է Աղեղնավորներին: Նրան նեղացնելուց հետո պատրաստվեք բուռն արձագանքի և հանգամանալից քարոզների ձեր հասցեին ուղղված, իսկ նման բանի ամեն մեկը չի դիմանա:

Օդային նշաններ՝ Երկվորյակներ, Ջրհոս, Կշեռք: Թվում է, թե այս նշանների ներկայացուցիչները թեթև մարդիկ են, սակայն սա միայն ձեզ թվում է: Նրանցից թերևս միայն Կշեռքներն են, որ հիշաչար չեն, նրանք արագ նեղանում են և արագ էլ ներում:

Ջրհոսներին նեղացնելը սեփական առողջությունից էլ թանկ է: Դուք պարզապես ողջ հոգով և սրտով կզղջաք դրա համար: Եվ ահավորն այն է, որ նրանք կարող են նեղանալ շատ անսպասելի, մեկ վայրկյան առաջ դուք միասին կատակում էիք, իսկ հաջորդ վայրկյանին նա որոշել է նեղանալ ձեր կատակից: Իսկ եթե նա նեղացավ, ապա կսկսի ձեզ դաժանորեն արհամարհել, թերևս միակն է, ում արհամարհանքը կարող է համեմատնվել Առյուծների արհամարհանքի հետ:



Ընդհանուր զարգացած և խելացի Երկվորյակները նաև բավականին հիշաչար են: Փորձեք մինիմալի հացնել նրանց հասցեին ուղղված ցանկացած ծաղրական և վիրավորական կոնտեքստ պարունակող կատակները: Եթե դուք նրանց լուրջ վիրավորեք, ապա նրանք ամեն կերպ կփորձեն հարմար պահի վրեժխնդիր լինել, սակայն անգամ դրանից հետո էլ ձեզ չեն ների:

Հողային նշաններ՝ Կույս, Այծեղջյուր, Ցուլ: Հողային նշանները բավականին սառնասիրտ են, հիմնականում հանդես են գալիս ոչ թե նեղացողի այլ նեղացնողի դերում: Ցլերին նեղացնելը գրեթե անհնար է, սակայն եթե նրանք, այնուամենայնիվ, նեղացան, ապա ցույց չեն տա, դուք դրա մասին կիմանաք միայն այն ժամանակ, երբ ձեր մեջքին զգաք նրանց խրած դանակը:

Այծեղջյուրները չեն նեղանում, նրանք չարանում են: Ողջ էությամբ չարանում են իրենց նեղացնողի հանդեպ և նրան աշխարհի վատությունները կամենում: Սակայն որպես այդպիսին լուրջ գործողությունների չեն անցնում: Շատ հազվադեպ կարող են իսկապես հունից դուրս գալ և սկսել վիրավորական բառերով գոռգոռալ ձեր վրա:

Կույսերն անտանելի բնավորության տեր մարդիկ են, ուստի և նեղանում էլ են անտալի կերպով: Նրանք ինչպես և Այծեղջյուրներն ունեն չարանալու հատկություն և կարող են վրեժխնդիր լինել: Նրանք այնպես կանեն, որ դուք էլ զգաք նույնը ինչ իրենք, պարզապես 20 անգամ ավելի ուժգին: Եթե իսկապես խորը վիրավորեք նրանց, ապա նրանք կհոգան այն մասին, որ դուք տառապանքից գալարվեք գետնին:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->