>

Չկա դեռ մի մարդ, ով փորձել է այս տորթից և չի հավանել այն։ Ուղղակի աննկարագրելի համ ունի և շատ ախորժելի է։ Անպայման փորձեք պատրաստել։

Картинки по запросу ТОРТ СО СГУЩЕНКОЙ ″СЛАДКАЯ ФАНТАЗИЯ″

Անհրաժեշտ բաղադրիչներ․

խմորի համար․




Քոչարյանի զոհերը
  • ալյուր
  • ձու՝  2 հատ
  • կարագ՝ 200գ
  • թթվասեր՝ 2 բաժակ
  • սոդա՝ 1թ․գ․

կրեմի համար․





  • եփած խտացրած կաթ՝ 500գ
  • բոված գետնանուշ՝ 100գ
  • կարագ՝ 100գ
  • սև շոկոլադ

Картинки по запросу ТОРТ СО СГУЩЕНКОЙ ″СЛАДКАЯ ФАНТАЗИЯ″

Պատրաստման եղանակ․

Հարել ձուն և շաքարավազը՝ մինչ շաքարավազը կլուծվի։ Ավելացնել թթվասերն ու փափկած կարագը։ Կրկին հարել։

Ավելացնել ալյուրը, սոդան և խմոր հունցել։ Պիտի ստացվի փափուկ և ձեռքերին չկպչող խմոր։

Խմորը կես ժամ թողնել սառնարանում։ Բաժանել 3 մասի, գրտնակել։


Յուրաքանչյուր շերտը դնել տապակի մեջ և պատառաքաղով ծակծկել։

Թխել 200 ջերմաստիճանի ներքո՝ նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 20 րոպե։

Երբ կորժերը մի քիչ սառեն, դնել միմյանց վրա և կտրել եզրերը՝ հավասար ուղանկյուններ ստանալու համար։

Ավելցուկները ևս 10 րոպե թխել և փշրել։



Գրտնակով մանրացնել գետնանուշը։

Կրեմի համար լավ խառնել եփած խտացրած կաթը, կարագը և հալացրած շոկոլադը, նաև գետնանուշը։

Կորժերին կրեմ քսելով՝ դնել միմյանց վրա։ Տորթին բոլոր կողմերից կրեմ քսել։ Զարդարել փշուրով և քերած շոկոլադով։

2-3 ժամ թողնել սառնարանում և մատուցել։

Картинки по запросу ТОРТ СО СГУЩЕНКОЙ ″СЛАДКАЯ ФАНТАЗИЯ″

Բարի ախորժակ։

 

Сообщение Խտացրած կաթով տորթ՝ «Քաղցր ֆանտազիա»․ առանց մեծ ջանքերի հիասքանչ թխվածք появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->