>

Հաճախ ենք լսում, թե ինչպես են մեծահարուստների որդիները ցոփ ու շվայտ կյանք վարում, մսխում են հայրերի փողերն ու երբեմն էլ վերջիններիս սնանկության հասցնում։ Պարզվում է հայ մեծահարուստ պաշտոնյաների դուստրերը ոչ թե վատնում են իրենց ծնողների փողերն, այլ կրկնապատկում ու եռապատկում են դրանք՝ սեփական աշխատանքով, որն ի դեպ կատարում են սիրով և հաճույքով։Իրենց օրինակով նրանք ապացուցում են, որ ֆինանսապես ապահոված լինելը դեռ չի նշանակում անգործության մատնվել և ժամանակն անցկացնել գեղեցկության սրահներում և ժամանցի վայրերում։




Քոչարյանի զոհերը

Աշխարհի ամենահարուստ հայ, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկը ղեկավարում է «Տաշիր» հոլդինգի մեդիաբիզնեսը, մասնավորապես՝ «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը։ «Մեր ընտանիքում ընդունված է աշխատել: Դա է մեր կենսակերպը»:





Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկ Ալեքսանյանը ստանձնել է գուլպաների եւ հագուստի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլ» ընկերության ղեկավարումը։


Արդեն հինգ տարի գործող Երևանի «Prince Princess» խանութ-սրահը պատկանում է Գագիկ Ծառուկյանի դստերը` Գայանե Ծառուկյանին։ «Կարեւորում եմ հագուստի միջոցով դաստիարակության գործոնը։ Այս հինգ տարիների փորձից ելնելով՝ կարող եմ ասել՝ հայ հաճախորդները պահանջկոտ ու բծախնդիր են, ինչն էլ օգնում է մեզ կատարելագործվել թե՛ սպասարկման, թե՛ հավաքածուների ընտրության հարցում»։

Ի տարբերություն իր ավագ քրոջ՝ Էմմա Ծառուկյանը նախընտել է ոչ թե բիզնես ոլորտը, այլ բժշկությունը։ Նա միկրովիրաբույժ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում գործող նորաստեղծ Կոնսուլտատիվ ախտորոշման բաժնի ղեկավարն է։ « Իմ ընտանիքը հասկանում և աջակցում է ինձ: Եթե չլիներ նրանց ըմբռնումն ու հասկացողությունը, թերևս ես չէի հասնի այն հաջողություններին, որոնք այսօր իրականություն են: Ուզում եմ առանձնացնել հատկապես ամուսնուս, նրան հաճելի է, որ ես զբաղվում եմ իմ սիրելի գործով, կայանում եմ` որպես մասնագետ»։ Նրա ամուսին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի, Աշտարակի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն է։



Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի դուստր Մանե Կարապետյանին է պատկանում Երեւանի Բուզանդի փողոցում գտնվող «Մանե» ռեստորան-պատկերասրահը։ Ռեստորանը յուրահատուկ է նրանով, որ այնտեղ ներկայացված սպասքը, նկարները, սեղաններն ու աթոռները, որոնք Մանեի դիզայնով են արված, վաճառքի են ներկայացված։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->