>

Ապարանցի 10-ամյա Ռոմիկ ընկերների հետ վիճաբանության ժամանակ ողի կոտրվածք էր ստացել և նրան հիվանդանոց էին բերել հատուկ կորսետով, քանի որ նա չէր կարողանում քայլել։ Սակայն նրա վիճակն ավելի լուրջ էր, քան կարելի էր պօատկերացնել․ նրա մոտ լեյկոզ ու ոսկրերի ախտահարում էր հայտնաբերվել։ Անսպասելի լուրը շոկային էր տղայի, նրա ընտանիքի ու շրջապատի համար։

Նա ցանկանում էր շուտ տուն վերադառնալ, բայց հիվանդությունը երկար ու բարդ բուժում էր պահանջում։




Քոչարյանի զոհերը





«Երջանիկ էի, երբ առաջին անալիզը մաքուր եկավ, և երբ Ռոմիկը կրկին քայլեց։ Լեյկոզը հաղթահարեցինք, մնում են փխրուն ոսկորները», — պատմում է տղայի մայրը` հազիվ զսպելով արցունքները։


Ռոմիկն ի տարբերություն մակրիկի մարտական է տրամադրված, նա պայքարում է և պատրաստ է ընդունել բոլոր դառը դեղերն ու ցավոտ բուժումները, որպեսզի շուտ ապաքինվի։ Հիվանդանոցային օրերից էլ հիշում է միայն լավերը, հատկապես այն, երբ կրկին ոտքի կանգնեց:

«Բժիշկն ասաց, որ պետք է քայլեմ։ Ես հանեցի կորսետն ու սկսեցի հիվանդանոցի մի ծայրից մյուսը քայլել։ Հելացի ու քելացի»,-ասում է տղան, հետո որոշում անկեղծանալ։



Ռոմիկն աշխարհում ամենաշատը հայրիկին է սիրում, որովհետև նա օրերով տուն չի գալիս ու օգնում է մարդկանց։ Ռոմիկի համար դա կարևոր է։ Ասում է, որ առանց միմյանց օգնելու մարդիկ ճիշտ չեն ապրի։ Օրինակ` իրեն օգնել են բժիշկները, ուրեմն ինքն էլ պարտավոր է ուրիշներին օգնել։ Ռոմիկը երազում է տասը երեխա ունենալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->