>

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը լուրջ չի վերաբերվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից վարչապետի

նոր թեկնածու փնտրելու մասին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի առաջարկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սիմոնյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում:




Քոչարյանի զոհերը

«Անլուրջ եմ վերաբերում առաջարկին, որովհետև վարչապետը ոչ միայն կուսակցության, այլև ամբողջ ժողովրդի թեկնածուն է, որովհետև ընտրվել է հարյուր հազարավոր մարդկանց կողմից:





Պարոն Վանեցյանին առաջարկում եմ դուրս գալ փողոց, Օպերայի հարակից հրապարակում այդ առաջարկը անել, և տեսնել, թե քաղաքացիներն ինչպես կարձագանքեն»,- ասաց Սիմոնյանը:


Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնում Վանեցյանի նշանակմանը, Ալեն Սիմոնյանը նշեց, որ Վանեցյանի թեկնածությունն ինքն է առաջարկել վարչապետին, և այսօր ցավում է, որ նման իրավիճակ է ստեղծվել:

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն Ազատություն ռադիոկայանի եթերում պատմել է նաև, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը զանգել է իրեն, որ փոխանցել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի առաջարկը:

Սիմոնյանը նշել է, որ 2019 թվականի սկզբին Հրայր Թովմասյանը Վանեցյանի միջոցով հայտնել է, որ պատրաստ է ամեն ձևով աշխատել իշխանությունների համար:



Սիմոնյանը կասկած ունի, որ այդ պահին, երբ Վանեցյանը խոսում էր իր հետ, միացված էր նաև բարձրախոսը, և հնարավոր է, Վանեցյանի մոտ էր նաև Թովմասյանը: Սիմոնյանի խոսքով, դրանից մի քանի օր անց անսպասելի գրկախառնության արժանացավ Հրայր Թովմասյանից, որն ասաց՝ նորմա՞լ ա հիմա ամեն ինչ:

Սիմոնյանը նշեց, որ ասել է՝ «Նորմալ ա, ասացի: Հասկացա, որ դա մեր խոսակցության շարունակությունն էր»:

Сообщение Ալեն Սիմոնյանի առաջարկը Արթուր Վանեցյանին․ Սենսացիոն գաղտնազերծում ԱԺ փոխնախագահի կողմից появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->