>

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵՔ
ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ Ձեր
հայտարարած պատերազմը կոռուպցիայի, թալանչիների, անօրինականությունների դեմ, ովքեր անկախության այս 30 տարիներին արտոնյալ դիրքեր են ունեցել և սեփական գրպաններն են լցրել, պարզ է հիմա չեն համակերպվում, որ եկել է ազնիվ ապրելու ժամանակները․ դրա համար էլ ակտիվորեն համագործակցում են ընդհատակում գործող ռեժիմի՝ Սերժի ու Քոչի մետաստազների, մաֆիային սպասարկողների՝ Ներքնատան առնետների, դաշնակ պարագլուխների, կաշառվող, պատվեր կատարողների, ժողովրդի ծախվող մասայի՝ պիցցայակերների հետ և աշխատում են կրակ բորբոքել, վարկաբեկելով ինչպես ձեզ, այնպես էլ կառավարության անդամներին և ազգային ժողովին․․․

Համաձայնեք ինձ հետ, եթե ի սկզբանե՝ հեղափոխության առաջին օրից չեղարկվեր սահմանադրությունը, ընտրական օրենսգիրքը, լուծարվեր դատական համակարգը և հիմնովին քանդվեր հնի բերդը, կուլակաթափ արվեին թալանչիները, այսօրվա այդ ռևանշիստները կզգային հեղափոխության ուժը․․․հատկապես սահմանադրությունը, որտեղ Հայաստանը թալանած, մարդասպան




Քոչարյանի զոհերը





Քոչն ու Սերժն այսօր իրենց պաշտպանված են զգում իրենց հագով կարված «բարեփոխված սահմանադրությամբ», որտեղ ամրագրված է իրենց անձեռնմխելիության կետը․․․դուք Սերժի թողած ավերակների վրա փորձեցիք ամրոցներ կառուցել, անգամ ԱԱԾ-ն վստահեցիք ՀՀԿ-ին երդում տված Վանեցյանին, իսկ ոստիկանապետ նշանակեցիք հավատարմորեն Սերժի ռեժիմին ծառայած, տասնայակ ցույցեր դաժանաբար ճնշած Օսիպյանին․․․

ես այդ ժամանկ, երբ նա հայտարարեց «Քարը քարին չենք թողնելու» ես հոդվածով հանդես եկա ու գրեցի «Սերժն ընդհատակում ավելի վտանգավոր է» և այսօր տեսնելով նրանց ստոր քայլերը, պետք է ուժային կառույցներում կադրեր ընտրելիս հազար չափեք, հետո նոր ընտրություն կատարեք, որ էլ երբեք չկանգնեք նման փաստի առաջ, որ այսօր Վանեցյանն անամոթաբար հայտարարում է նոր վարչապետի ընտրության մասին, փաստորեն օձ եք տաքացրել ձեր թևի տակ, որ այսօր խայթի․․․

Սերժի հրաժարականից անմիջապես հետո անընդհատ գրում էի «Փաշինյան ջան համատարած կուլակաթափում․ մեծից՝ փոքր և ոչ մեկին մի՛ք խնայեք․ այդպես և բյուջեն կլցվեր և արդարություն կհաստատվեր երկրում և ժողովրդին կեղեքողներն էլ կպատժվեին» ․․․ վերջապես ժողովուրդը ոտքի էր ելել հույսով, հավատով և մեծ ակնկալիքներով, որ իրենց թալանողները կպատժվեն, եթե այն ժամանակ տեղի ունենար մեծ ու փոքր կուլակաթափումը, գրպանները դատարկվեր, բոմժ դառնային, հիմա ռևանշ վերցրած ազգի տականքները հեղաշրջման երազանքով տարված գիշեր, ցերեկ հակահեղափոխական կոչեր չէին հնչեցնի, փող չէին ունենա 3 մանեթանոց լացողներ առնեին, ազգի տականքներին կաշառեին ձեր դեմ դուրս գալու համար․․․


Թեև խոստովանեմ, որ կուլակաթափման հարցում ձեր մեղքն էլ չկա, քանզի շատ էինք վստահում Վանեցյանին, իր դերը լավ էր խաղում, որն իր հովանավորության տակ առավ Սերժին, նրա եղբայրներին, փեսային, շատերին էլ փախցրեց Ռուսաստան, ու շատերին էլ կռիշա կանգնեց․․․այն Վանեցյանը, որ նշանակման առաջին ամիսներին վստահեցնում էր, որ 350 դոսիա է հավաքել գրպանները դատարկելու և բյուջեն լցնելու համար, բայց ինչպես տեսանք անգամ Սերժի վրա մի բիծ չգտավ․ նա այնպես պրոֆեսիոնալ կատարեց Սերժի կողմից ներմուծված իր լրտեսի դերը, որ նրան կասկածելը, բացահայտելը Փաշինյանի կողմից շատ դժվար էր, նա հեղափոխության թավիշն օգտագործեց ռեժիմի թալանչիներին հովանավորելու, ժամանակ շահելու, որ իրենց թալանածները պարտակեին․․․

Վանեցյանը մեկ ուրիշ հանձնարարություն էլ ուներ, թուլացնել Փաշինյանի թիկունքը, մեջտեղից հանել նրա հավատարիմ զինակիցներին և այդ հոսանքի տակ ընկավ ազնիվ Դավիթ Սանասարյաը․․․Փաշինյան ջան դուք ձեր հզոր կամքի ուժով, շատ բան եք հաղթահարել, Հեղափոխության հաղթանակը դրա վառ ապացույցն է․ վստահ եմ, ձեր հզոր դուխով այս պահն էլ կհաղթահարեք․ դուք ձեր մաշկի վրա զգալով Վանեցյանի և Օսիպյանի դավաճանական քայլերը, պետք է սրբագրեք ձեր մարտավարությունը․ թավիշից անցնեք կոշտ գործողությունների, այսօր ձեզանից այս ակնկալիքն ունի ժողովուրդը․ ճիշտ է Սերժի ռեժիմը տապալված է, բայց նրա հրահանգով գլուխ բարձրացրած մետաստազների դեմը, թավիշով անհնար է պայքարել․պետք է կոշտ քաղաքականություն վարել․ ձեր բարությունը, ժողովրդավարությունը, հանդուրժողականությունն աշխատում է հենց ձե՛ր դեմ, մե՛ր դեմ․․․



Ժողողովրդի գիտակից մասսան, որն աշխարհասփյուռ հայությունն է, վստահում է ձեզ, իր ազնիվ, նվիրյալ առաջնորդին, և թույլ չի տա, որ ժողովրդին կողոպտողները կրկին իշխանության գալու երազանքով ապրեն և հեղափոխական կոչեր հնչեցնեն․ ես ողջունում եմ հունվարի 18-ին մի խումբ երիտասարդների կողմից կազմակերպած ինքնաբուխ հանրահավաքը ի պաշտպանություն Հեղափոխութեթե դրա կարիքն զգացվի, ազգովին դուրս կգանք փողոց, որ հնչի հեղափոխության վերջին ակորդը, որ իր հետ սրբի տանի այսօրվա պատվեր կատարող Գառնիկ Իսագուլյաններին, Գուրգեն Եղիազարյաններին, Զարուհի Փոստանջյաններին, Կարմեն Դավթյաններին, Մարգարիտ Եսայաններին, Շուշան Պետրոսյաններին, Շարմազանովներին, Աշոտյաններին, Մենուաներին, Հրանտ Բագրատյաններին, ներքնատան առնետներին, դաշնակ պարագլուխներին և անգամ իր աթոռն ամուր պահող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Սահմանադրության նախագահ, Քոչին անթաքույց պաշտպան կանգնած Հրայր Թովմասյանին․․․պետք է զգան, ժողովրդի թափը, որ նոր Հայաստանում իրենք մերժված են ժողովրդի կողմից․ ուստի՝Փաշինյան ջան այսօր ձեր առաջ դրված է անզիջում պայքար ժողովրդի արյուննով սնված բորենիների դեմ, ուրիշ ճանապարհ չկա, այլապես՝ ԽՂՃԱՆՔ, ԽՂՃՈՒԿ ԿԴԱՌՆԱՆՔ․․․

Ազգիս գիտակից մասսային կոչ եմ անում, հորդորում եմ․ Մինչև վերջ ամուր կանգնեք մեր ազնիվ վարչապետի թիկունքին․ միայն այսպես, համընդհանուր ուժերով կազատվենք աթոռակռիվ տվող աբիժնիկներից, ազգի ցեցերից և մեր վարչապետի առաջնորդությամբ կկարողանաք մաքրել 30 տարվա Ավգյան ախոռներում կուտակված աղբը, որպեսզի մեր սերունդների համար կերտենք օրենքի երկիր, աղբից մաքրված, ազատ, հզոր Հայաստան, , ,

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող- հրապարակախոս

Сообщение ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵՔ. Թող հասնի ՀՀ Վարչապետին. «Սերժն ընդհատակում ավելի վտանգավոր է» появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->