>

Շավարշ Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․








Քոչարյանի զոհերը

Դե Վարչապետ ջան գործիր.

Հիմա արդեն գիտես, թե ում հետ գործ ունես, թե ինչ ստորությունների և դավաճանությունների են պատրաստ այդ մարդիկ, արդեն համոզվել ես, որ նրանք սրբություն չունեն, առանց մեկ վայրկյան անգամ երկմտելու պատրաստ են դեմ գնալ ՀՀ և հայ ժողովրդի շահերին հանուն իրենց անձնական շահերի, հանուն այն ոհմակի շահերի որին նրանք սպասարկում են:
Կարծում եմ համոզվեցիր, որ գործ ունես ոհմակի հետ, ովքեր պատրաստ են հոշոտել ամենքի և ամեն ինչ, եթե անգամ փոքր հնարավորություն ընձեռվի իրենց և վստահաբար չեն նայելու թե ինչ հետևանքներ կարող են ունենալ իրենց գործողությունները, թե ինչ վնասներ կարող են հասցնել ՀՀ և ԼՂՀ շահերին:



Հասկանում եմ, որ ի տարբերություն այդ անհայրենիք արարածների դու քո գործողություններում ձգտում ես լինել մաքսիմալ զգույշ և հավասարակշռված, որպեսզի մեկ մազաչափ անգամ վնաս չհասցնես ՀՀ շահերին, ՀՀ հեղինակությանը և բացառապես գործում ես օրենքների և միջազգային կոնվենցիաների շրջանակում:




Դե Վարչապետ ջան գործիր, գործիր ավելի վճռական և ազդեցիկ, ավելի համարձակ և հուժկու, ժողովուրդը հավատում է քեզ, վստահում է քեզ, հարգում և սիրում է քեզ, մենք քո կողքին ենք, քո հետ մինչև վերջ, թույլ մի տուր, որ այդ անհայրենիք ռևանշիստները վտանգեն պեր պետության շահերը, մեր ժողովրդի անվտանգությունը:
Այլ տարբերակ չկա, այդ արարածները կանգ չեն առնելու, դարձի չեն գալու, եթե դու չկանգնեցնես նրանց, եթե հեղափոխությունը չհասցնես իր վերջնական և տրամաբանական ավարտին:

Сообщение Դե Վարչապետ ջան գործիր. Հիմա արդեն գիտես, թե ում հետ գործ ունես․․․ появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->