>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Փաստորեն, հաստատվեցին, որ Փաշինյանի «առողջական վիճակի» մասին կեղծ տեղեկություններ տարածելու պլան իսկապես եղել է…




Քոչարյանի զոհերը

Վանեցյանն իր երեկվա գրառման մեջ այստեղ էլ իրեն վառեց’ ակնարկելով «առողջության» հիմքով վարչապետին պաշտոնանկ անելու անհրաժեշտության մասին։


Այդ դեպքում կարծեք թե ճիշտ է դառնում նաեւ Դանիել Իոաննիսյան, որ Փաշինյանի «հոգեկան անառողջուոյան» հայտնի կեղծ թուղթը տարածվում էր ԱԱԾ-ի կողմից, երբ տնօրենը Վանեցյանն էր…





Այժմ «ախտորոշումը» մեղմվվել է’ «նեվրոզ»… Մնում է հասկանալ, թե ով է եղել այս ֆեյք լուրի տարածողը Հայաստանից։ Բայց դա կլինի, եթե ԱԱԾ ունենանք։ Իսկ ԱԱԾ չունենալը առաջին հերթին պետք է մտահոգի պարոն Փաշինյանին, հանուն բոլորիս ու մեր երկրի անվտանգության։

​​Հիշեցնենք, որ երեկվանից որոշ հայկական և նույնիսկ ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ, իբր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բուժման կուրս է անցնում Երևանի նեվրոզների կլինիկայում:


Այս տեղեկության աղբյուրի որոնումների հետքերը բերել են ոմն ֆեյսբուքյան օգտատեր Նիկոլայ Տեր-Հալաբյանին, որն ակնհայտորեն ֆեյք է: Լուրը հրապարակել է Master Pera Telegram-ալիքը, որին և հղում են անում բազմաթիվ այլ լրատվամիջոցներ, մասնավորապես, ռուսական «Նովիե Վեդոմոստի» պարբերականը և հայկական News.am և Aysor.am պորտալները:

Հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար «Ինֆոտեկա 24»-ը կապ է հաստատել կլինիկայի տնօրեն Ցոլակ Հակոբյանի հետ:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ նրա ընտանիքի որևէ անդամ երբևէ չեն դիմել ինձ մասնագիտական ​​օգնության համար»,- հայտարարել է Հակոբյանը: Ավելին, նա տվյալ պահին Հայաստանում չէ:



Կլինիկայի տնօրենի խոսքերով, ցանցում տարածված տեղեկատվությունը նենգ սուտ է և զրպարտություն:

Ակնհայտ է, որ այս ապատեղեկատվությունը հակահեղափոխության հերթական փորձ է՝ ՀՀ կառավարության գործող ղեկավարին վարկաբեկելու միջոցով: Նմանատիպ փորձեր բազմիցս եղել են: Ինչպես արդեն պարզվել է, Փաշինյանների ընտանիքի դեմ տարվող տեղեկատվական պատերազմի հետևում կանգնած են նախկին իշխանության անդամները, որոնց հովանու ներքո շարունակում են գործել որոշ տեղեկատվական ռեսուրսներ, այդ թվում վերոնշյալ կայքերը:

Նախկինների ձեռքում գործիք է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը կարողացել էր բավականին մտերիմ հարաբերություններ հաստատել վարչապետի և նրա ընտանիքի հետ:

Ստորև ներկայացնում ենք Նեվրոզների կլինիկայի տնօրեն Ցոլակ Հակոբյանի հետ հեռախոսազրույցի ամբողջական ձայնագրությունը:

Информационная война против Пашиняна терпит фиаско: Инфотека24 развеяла слухи о здоровье премьера

Информационная война против Пашиняна терпит фиаско: Инфотека24 развеяла слухи о здоровье премьераhttps://infoteka24.ru/2020/01/27/55491/

Опубликовано Infoteka.am Понедельник, 27 января 2020 г.

Сообщение «Հիվանդ են նրանք, ովքեր նման լուրեր են տարածում». բժիշկը հերքել է Փաշինյանի հիվանդության մասին լուրերը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->