>

Կառլոս Ռաիսյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

Բարև , պարոն վարչապե՛տ : Հուսով եմ լավ եք : Երկու ժամից ՀՀ ԶՈՒ ստեղծման 28-ամյակն է : Դուք շատ հաճախ եք օգտագործում «աննախադեպ» բառը , իսկ աննախադեպը գիտե՞ք որն է : Չէ , պարոն վարչապետ , զբոսարջիկների թվի 20% կամ 30% , կամ 50% աճը աննախադեպ չէ , ինչպես և աննախադեպ չէ 300 կիլոմետր ճանապարհաշինությունը աննախադեպ չէ , աննախադեպ չէ նաև ՀՀ քաղաքացիների հանդեպ հարգալից վերաբերմունքը ու լիքը Ձեր կողմից արված դրական , ինչ-որ չափի շոշափելի փոփոխությունները :





Այդ ամենը Ձեր խոստումների մի մասի իրականացնումն է , որը Դուք պարտավորվել էիք կատարել , որի համար ստացել եք ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնության վստահության քվեն : Ի վերջո , աննախադեպը գիտե՞ք որն է :


Այն է որ ավերիչ երկրաշարժից հետո , աշխարհի երկու գերտերություններից մեկի փլատակների տակ , ջախջախված տնտեսության պայմաններում , տոտալ շրջափակման մեջ գտնվող , էներգետիկ կոլապսում հայտնված ու պարտադրված , արդեն իսկ պատերազմի թոհուբոհի մեջ նկարում պատկերված անձնինք ու նրանց հետևից գնացող հազարավոր զինվորներ ստեղծեցին տարածաշրջանում ԱՆՆԱԽԱԴԵՊ ու Հայաստանի վերջին 700 տարվա պատմության մեջ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՂԹԱԿԱՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ , պարոն վարչապետ :

Ձեզ , որպես ՀՀ գլխավոր գերագույն հրամամատար ևս շնորհավորում եմ , հաղթած բանակի հրամանատար եք , ցանկանում եմ , որ երբևե չհայտնվեք փորձությունների մեջ , որտեղից իսկապես ԱՆՆԱԽԱԴԵՊ դուրս գաք , իսկ եթե Աստված մի արասցե հայտնվեք ու դուրս գաք , վստահ եղեք մենք կարձանագրենք , որպես ԱՆՆԱԽԱԴԵՊ :



Իհարկե , լավ կլինի , եթե բացի Եռաբլուր այցելելուց , Վազգեն Սարգսյանի շիրիմին ծաղիկ դնելուց բացի նաև Առաջին Նախագահին հասանելիք հարգանքի իր չափաբաժինը տաք , դա էլ իմ ռոմանտիկ ու անիրական ցանկությունն է , ինչևե :

Շնորհավորում եմ Ձեզ և բոլոր , բոլոր մեր հաղթած սպաներին ու զինվորներին , լավագույն մարտիկներին աշխարհի առանց չափազանցնելու :

Сообщение Բարև , պարոն վարչապե՛տ․ Հուսով եմ լավ եք․․․Կառլոս Ռաիսյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->