>

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Կարևորի մասին կգրեմ կարճ, բայց ըստ էության։
Տարեսկզբից դիտարկում ենք ռևանշիստական խմբերի վարքագիծը և շրջանառության մեջ դրվող դիսկուրսները։




Քոչարյանի զոհերը

Արդեն դեկտեմբերից նկատելի էր վարքագծերում ագրեսիվության աճը։





Դիսկուրսներում ինտենսիվացա։ «քաղաքացիական բախումը», «քաոսը», ատելության խոսքը, բռնության կոչերը։

Ոմանց խոսքերում նկատելիորեն տեղ գտավ’ «տեսեք թե մի քիչ հետո/ մի քանի ամիս հետո ինչ է լինելու», «շուտով երբ գանք իշխանության» ձևակերպումը։


Որոշ բացբերաննեըի տեքստեր ցույց տվեցին, որ ժամկետային կոռելացիայով դա համընկնում է մարտի հետ, երբ Արցախում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կլինեն։ Սակայն ՍԴ շուրջ զարգացումների արագացումը ստիպում է իրենց էլ շտապել ու որոշ փամփուշտներ կրակել։

Երկու ճակատամարտը’ ՍԴ ն պահելն ու Արցախում իշխանություն պահել/ստանալը վճռական է համարվում։ Երկուսում էլ տանուլ են տալիս։ Արցախում 5 թեկնածուների, այդ թվում ֆավորիտների խաղը Փաշինյանի հետ, ու նաև ՍԴ խնդրի լուծմանը Փաշինյանի անձամբ ձեռնամուխ լինելը վտանգել են դրանցից որևէ մեկում նրանց հաջողությունը։

Ուստի, արդեն հունվարից, իմա’ այժմ, գալվանիզացվում է մթնոլորտը։ Հիսթերիայից անցել են բացահայտ սադրանքների։ Արդեն նկատելի է, որ կոնկրետ անձանց հանձնարարություն է տրված հահոյանքներով գրգռել իշխանության կոնկրետ թիրախների, ընդհուպ ռազբորկաների հրավիրել։ Այսօր երկուսը ինքնաբացահայտվեցին’ Աշոտյանը հեռուստաեթերում, սամսոնյանը’ ֆեյսբուքում։



Կոչ և հորդոր բոլորին, բոլորին։
Չեք տրվում սադրանքի, չեք իջնում այն հարթություն, որտեղ ներքաշում են։ Սա չի նշանակում անտարբերության մատնել կամ չարձագանքել։ Արձագանքում եք կամ իրավապահներին դիմելով ու պարտադրելով, որ արձագանքեն, կամ բարձրագույն հարթության վրա։ Ռազբորկաների հրավեր չընդունենք կամ ինքներդ չկանչեք էմոցիաների տրվելով։ Հետո կհասկանաք, որ հաղթել եք։

Չբացառեք, որ առաջիկա օրերին միջադեպերը շատանան։ Հանձնարարություն ունեն։ Նպատակը քաղաքացիական բախումների մեջ ներքաշելն է ատելության խոսքի կամ տղայականության հողի վրա։ Միմյանց հանդեպ ուշադիր եղեք։ Կառավարության կամ իշխանությունից որևէ մեկի մանր մունր սլալների մեջ թույլ չտաք ձեզ բաժան բաժան անել։ Մնացեք համախմբված։ Հիշեք, համախմբված ժողովուրդը միշտ հաղթում է։

Ս. Սաֆարյան

Сообщение Չբացառեք, որ առաջիկա օրերին միջադեպերը շատանան․ Հանձնարարություն ունեն․․․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->