>

Ֆեսբուքյան օգտատեր Ալիս Սողոմոնյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

ԲՈՐԵՆԻՆԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ
Հարյուր հազարավորների լեգիտիմությամբ վարչապետ կարգված Փաշինյանը, հարյուր հազարավորների համակրանքն ունեցող ու այս մեկ ու կես տարում երկրում վիթխարի բարեփոխումներ կատարած Փաշինյանն ինչու՞ է այսպես անտեսում դատական համակարգ կոչվող այդ ճահիճը վերջնականապես մաքրելու գործը, որտեղ հազարավոր ականներ կան՝ ամեն պահի ավերիչ պայթյունի վտանգով:




Քոչարյանի զոհերը

Ինչու՞ են ուշանում կոշտ ու դիպուկ հարվածները դրանց, որ ինչ-որ մի հրայր թովմասյան կարողանա մեր երկրում այսպես խառնափնթոր վիճակ ստեղծել ու դեռ համարձակվի էլ իր փատաբաններին կարգադրել, որ դատարան հայց ներկայացնեն վարչապետի դեմ: Թող դիմի, և արդեն այնտեղ կբացահայտվի, թե ո՞վ է եղել հրոյի կողմից մեսիջ-խնդրանքները տանող միջնորդը, և ո՞րն է եղել նրա խնդրանք-առաջարկը: Եթե դրանք եղել են, չէ՞ որ նոր բաներ բացահայտելու բանալի կդառնան:





Բայց հիմա դեռ այդ հրո կոչված ամբարտավանի հանդեպ զարմանալի լոյալ վերաբերմունքով ընդունվում են նրա պատճառաբանությունները, թե ինքը ցուցմունք չի ուզում տալ, համարելով, թե իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այս ի՜նչ թողտվություն է այդ հրոյի հանդեպ, այս ի՜նչ երեսառածության դրսևորում է այդ կերպարի կողմից, որ կարող է ցուցմունք չտալ իր դեմ բացահայտ քրեական գործ հարուցած փաստերի առթիվ: Քրեական գործ կա՞ վրեն, կա, դե ուրեմն դրա ծուռ վզից թող բռնեն ու քարշ տան պատասխանատվության:

Այո՛, քարշ տան, ոչ թե շոու սարքեն՝ դրա տունը խուզարկելով: Ի՞նչ էին փնտրում այնտեղ, որ նա, էդ աղվեսը, այսքան ժամանակում թաքցրած չլիներ ու դեռ թղթակցին էլ հեգնանքով ասեր, թե «Կարո՞ղ է ձեր տան սեփականաշնորհման վկայականն իմ տանը լինի»: Պարզ չի՞, որ հրոյի այս ամբարտավանությունը մեսիջ է եվրոպաներին ու հատկապես Վենետիկի Հանձնաժողովին ու Մարդու իրավունքների դատարանին, թե, տեսեք, տեսեք, ինչ տեռորի է ենթարկվում Հայաստան երկրի բարձր դատարանի նախագահը:


Փաշինյան ջան, մի՞թե Դուք չեք զգում, թե ինչ սերտ զուգահեռներ կան այդ հրոյի ամբարտավան պահվածքի և հանցագործ ռոբի դատավարության ձգձգումների միջև: Նրանք սպասում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը, այդ ընթացքում էլ զանազան հեռախոսազրույցներ վարում Վենետիկի Հանձնաժողովի հետ: Դրա դեմն առնելու համար փաստարկների մեծ պաշար է պետք հավաքել, որոնցից լի՜քը կան հրոյի՝ արդարադատության նախարար աշխատած տարիների մեջ, այն ամիսների մեջ, որ ինքը ՍԴ կայքում թաքցրել է՝ կենսագրության տարեթվերը կեղծելով:

Ես այս փաստի մասին քանիցս գրել եմ, բայց, ի զարմանս ինձ, ԱԺ-ի մեր հարգարժան ընկերներն անտեսում են դրանք:
Մի՞թե չեք զգում, պարոն Փաշինյան, թե ինչ խմբավորումներ են ստեղծվում Ձեր դեմ, թե բորենիների ի՜նչ հավաքներ ու շարժումներ են ձևավորվում: Ձևավորվում են մերժվածների խմբավորումներ, որտեղ այս նույն հրոն ու վանեցյանը բորենիների խրախճանքում զուռնա-դհոլ են դարձել ու, իրար լրացնելով, ձայնում են մոտակա Ձեր «ձախողումների» և իրենց «հաղթանակների» մասին: Նախ վանեցյանն է բարբաջում



. «Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած եւ մինչ օրս շարունակվող իրադարձություններին»: Հետո նրան ձայնակցում է հրոն. «Նախկին ԱԱԾ տնօրենը դրա վերաբերյալ ակնարկ արեց, ես հուսով եմ, ես վստահ եմ, որ իր սպայի պատիվը թույլ չի տա, որ ինքն այդ ամբողջի մասին լռի և այս ամբողջ պրոցեսները՝ երբ են սկսել, ոնց է սկսվել, ինձ հետ ինչ են խոսել, այդ ամենը կդառնա հանրության սեփականություն։ Եթե առ այսօր ես դրա մասին լռում եմ, միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված»։
Պա հոոո, խառնակիչ հրոն էլ է խոսում երկրի հեղինակության մասին:

Ինչ վերաբերում է այդ չարաբաստիկ գրիչին, դա հրոյի՝ Ձեր առջև սողալու առաջին քայլերից էր: Դուք դա, բնականաբար, այդ պահին, այդ վայրում, չէիք կարող չվերցնել: Բայց դա, վստահ եմ, չէր նշանակում, թե ընդունվեց նրա սողալը: Չէր նշանակում, թե պիտի շարունակվեր նրան Ձեր դռնից ներս թողնելը: Եթե շարունակվեր, ուրեմն խախտվելու էր սկզբունքը: Չի՞ խախտվել, նշանակում է կոշտ պայքար է պետք այդ մութ ուժերի դեմ, այլ կերպ հնարավոր չի լինի:
…Փաշինյան ջան, սիրելի վարչապետ, միշտ հավատարիմ, միշտ Ձեր կողքին լինողի վստահությամբ խնդրում եմ Ձեզ, Ձեր սթափությունը չկորցնեք հանկարծ, որ, Աստված մի արասցե, թե մենակ մնաք երկրում ժողովրդավարություն հաստատելու այս դժվարին անելիքների մեջ:
Հավատով՝
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Տեսանյութը ստորև

Сообщение ԴԻՊՈՒԿ․ Փաշինյան ջան, մի՞թե չեք տեսնում, որ խմբավորումներ են ձևավորվում Ձեր դեմ․ Ալիս Սողոմոնյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->